Արաբկիր վարչական շրջանի Կիևյան փողոցում մաքրվել են հենասյուներին փակցրած գովազդային հայտարարությունները: Այդպիսի հայտարարություններ մայրաքաղաքում առկա են նաև բազմաբնակարան շենքերի պատերին, հասարակական նշանակություն ունեցող այլ շենք-շինություններին:
Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ գովազդային հայտարարությունների տեղադրման օրինական և թույլատրելի տարբերակը դրանք վարչական շրջանների տարբեր հատվածներում գտնվող համապատասխան ցուցատախտակներին փակցնելն է: Այդ կերպ հնարավոր կլինի նաև խուսափել նմանատիպ հայտարարությունների անօրինական և միաժամանակ անընդունելի ձևերից, որոնց պարագայում օրինախախտների նկատմամբ կկիրառվի օրենքով սահմանված վարչարարություն:
Երևանի քաղաքապետարան