Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեխաները ֆիլմեր են դիտել եւ օգնել հասակակիցներին

Մարտ 30,2016 16:48

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի շնորհիվ ամեն տարի 25 000 երեխա անվճար ֆիլմեր է դիտում: Փառատոնը նաեւ սոցիալական ծրագրեր է իրականացնում: Արդեն 11-րդ փառատոնի շրջանակներում իրականացված ձեռնարկը «Ես կօգնեմ» խորագրով էր: Այդպես էր գրված տոմսերի վրա, ու յուրաքանչյուր փոքրիկ այցելու ֆիլմի դիտման գալուց իր հետ խաղալիք կամ որեւէ իր էր բերում: «Ես կօգնեմ» ձեռնարկի նպատակը ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակվող անապահով ընտանիքների երեխաներին օգնելն էր:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց փառատոնի լրատվության պատասխանատու Կարինե Գրիգորյանը, «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ և «Ռոլան» մանկապատանեկան միջազգային փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանը եւ աշխատակազմը օրերս այցելել են սահմանամերձ Ճամբարակ: Նրանք հանդիպել են Ճամբարակի քաղաքապետի հետ, այնուհետեւ այցելել տեղի անապահով ընտանիքներ, մանկապարտեզներ, գրադարան՝ հանձնելու հավաքված օգնությունը՝ (խաղալիքներ, գրենական պիտույքներ, հագուստ, այդ թվում՝ նաև համակարգիչ, հեռուստացույց) :

chambarak1

«Այս պարագայում անապահով ասելը շատ մեղմ է ասված, խրճիթային պայմաններում ապրող այս մարդիկ կարծես դարերով հեռու են քաղաքակրթություն կոչվածից: Զրկված լինելով տարրական կենցաղային պայմաններից, չունենալով աշխատանք, ապրելով վտանգավոր՝ սահմանամերձ գոտում, ապավինում են միայն Աստծուն, որ իրենց աղոթքը մի օր լսելի կդառնա, ու իրենք դուրս կգան այս թշվառությունից, իրենց երեխաներն էլ կապրեն քիչ թե շատ բարեկեցիկ կյանքով»,-ասաց տիկին Գրիգորյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031