Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանաչ տարածքներում քաղաքաշինական ծրագրերն անթույլատրելի են» քաղաքապետի  սույն պնդումն ինչո՞ւ չի վերաբերում  Rich,  Santa Fe և այլ սրճարաններին ու Օղակաձև զբոսայգուն

Մարտ 30,2016 16:41

Երևանի լրատվականից առանձնացնելով  պարոն Մարգարյանի երկու՝  «Ապօրինի ծառահատումը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ» 14.03.2016  և «Կանաչ տարածքներում քաղաքաշինական ծրագրերն անթույլատրելի են» 01.03.2016 , կարևոր շեշտադրումներ պարունակող ասելիքները, բարձրացնում եմ հասարակությանը  հուզող  հետևյալ հարցերը.

1. Վերջերս տեղի ունեցան ծառահատումներ, որոնք, ինչպես  Դուք  հայտարարեցիք, ոչ միայն թույլատրված չէին, այլև խոստացաք քրեական պատասխանատվության ենթարկել ծառահատողներին: Ի՞նչ ընթացք ունի Ձեր հայտարարությունը:

2. Կանաչ տարածքներում քաղաքաշինական ծրագրեր  շարունակում են իրականացվել, շարունակում են փորել Rich,  Santa Fe և այլ սրճարանների  ընդերքը, որի պատճառով  կարող են չորանալ ծառերը: Այս առումով վտանգված են նաև Օղակաձև ու Հաղթանակ զբոսայգիները: Հետևաբար, քաղաքապետի պնդումն այն մասին, թե Կանաչ տարածքներում քաղաքաշինական ծրագրերն անթույլատրելի են, ինչո՞ւ չի վերաբերում այս սրճարանների ընդերքին և զբոսայգիներին:

 

    Անահիտ Բախշյան

   Երևանի ավագանու «Բարև Երևան»

   Խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031