Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր երկրում թույլ սեյսմիկությունն ակտիվացել է. «Ա1+»

Մարտ 30,2016 16:58

«Մարտ ամսին Հայաստանի հյուսիսային հատվածներում մի քանի թույլ ցնցումներ եղան, սակայն դա չպետք է խուճապ առաջացնի մարդկանց մոտ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանը:

Նա ներկայացրեց 2014 եւ 2015 թվականների վիճակագրությունը, համապատասխան որի՝ 2014-ին ՀՀ եւ ԼՂՀ տարածքներում տեղի է ունեցել 270 երկրաշարժ, 2015 թվականին՝ 193:

«Այս տարվա առաջին եռամսյակում տեղի է ունեցել 65 սեյսմիկ ցնցում: Համեմատության համար նշեմ, որ 2014-ի առաջին եռամսյակում գրանցվել է 52 ցնցում, 2015-ի նույն ժամանակահատվածում՝ 49 ցնցում: Ամփոփելով այս թվերը՝ կարելի է ասել, որ, այո, թույլ սեյսմիկությունը ակտիվացել է: Ունեցել ենք հանդարտ ժամանակահատված, սակայն հիմա ունենք ակտիվացման ժամանակահատված, ինչն օրինաչափ է, եւ որեւէ խուճապի առիթ չկա:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031