Լրահոս
Օրվա լրահոսը

Կորյուն Նահապետյանը հանդիպել է սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ

Մարտ 30,2016 16:08

Մարտի 29-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հանդիպել է Տավուշի մարզի Բերքաբեր եւ Բարեկամավան համայնքների ղեկավարների հետ:

Հանձնաժողովի՝ մարտի 19-ին Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել խորհրդարանում հանդիպելու եւ սահմանամերձ համայնքների խնդիրներն առավել հանգամանալից քննարկելու մասին:

Հանդիպման ընթացքում համայնքների ղեկավարներն անդրադարձել են հակառակորդի գնդակոծություններից տուժած քաղաքացիների բուժման եւ հասցված վնասների հատուցման հարցերին:

Կորյուն Նահապետյանը կարեւորել է սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ անմիջական շփումները եւ ընդգծել համայնք-խորհրդարան-զինված ուժեր կապի ամրապնդման անհրաժեշտությունը:

Բերքաբեր եւ Բարեկամավան համայնքների ղեկավարների հետ քննարկվել են համայնքների պաշտպանական, սոցիալ-տնտեսական, ենթակառուցվածքային եւ այլ հարցեր:

 

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031