«Պետական աջակցություն մանկատան շրջանավարտներին» ծրագրի առաջին փուլով 166 բնակարան է տրամադրվել ծնողազուրկ երեխաներին։ Նրանցից 71-ի դեպքում բնակության 10 տարին լրանում է այս տարի։ Ի՞նչ է սպասվում այդ երիտասարդներին. «Տեղափոխման խնդիրը դեռ քննարկման փուլում է։ Միգուցե նրանց այլ պայմաններ առաջարկվեն»,-այսօր ասաց ծրագրի ղեկավար, երեխայի պաշտպանության փորձագետ Աննա Մնացականյանը։
Նրա խոսքով՝ դեպքեր են եղել, երբ մանկատան շրջանավարտները չեն բնակվել իրենց տրամադրված բնակարաններում. «Այդ պատճառով կոնկրետ 7 շրջանավարտ դատարանով զրկվել են այդ տարածքներում բնակվելու իրավունքից և այդ բնակարաններն այլ շահառուների են տրամադրվել»,-շեշտեց տիկին Մնացականյանը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ