Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ-ԺՄԻԳ-ի համատեղ եզրակացությունը ԸՕ-ի վերաբերյալ`ապրիլին

Մարտ 30,2016 15:18

Դեռ ուժի մե՞ջ է ԵԱՀԿ-ԺՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի համատեղ եզրակացությունը` Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ: Այս հարցն այսօր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցչին ուղղեց Հայ ազգային կոնգրես կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը` «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» եւ Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ:

«Այո, համաձայն երեկվա իմ լսածի, ապրիլի վերջերին պետք է հրապարակվի: Կոնկրետ օրը չեմ կարող ասել»,- պատասխանեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Դեյվիդ Գուլետեն:

Անդրադառնալով Հայաստանում ընտրական գործընթացներին ընդհանրապես, Վլադիմիր Կարապետյանը նկատեց, որ 2010 թվականից Հայաստանն արհամարհել է ԵԱՀԿ-ԺՄԻԳ-ի բոլոր հանձնարարականները եւ կոշտ դիտարկումները:

Նա կարծում է, որ նոր ԸՕ-ն ՀՀ իշխանությունների համար յուրահատուկ քննություն է, մանավանդ, որ միջազգային տարբեր կառույցների ղեկավարներ արդեն իսկ կարծիք են հայտնել, որ այն պետք է ընդունվի շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, համապարփակ քննարկումների արդյունքում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031