Արդեն տեղեկացրել ենք, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց Լեւոն Ղազարյանի (Երրորդմասցի Լյովիկ), Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի սպանության գործով առաջին դատական նիստը։
Դատական նիստից առաջ անվտանգության խիստ միջոցառումներ էին կիրառվում։ Նիստը նախատեսված էր անցկացնել 3-րդ դահլիճում, սակայն վերջին պահին տեղափոխվեց 1-ին դահլիճ, որպեսզի նիստին ներկա գտնվել ցանկացող մարդիկ կարողանան տեղավորվել։
Դահլիճ մտնող բոլոր անձանց ստուգում էին հատուկ սարքերով, որպեսզի պարզեին, թե արդյոք նրանց մոտ կան մետաղական իրեր։ Երեւանի քաղաքի այլ դատարաններից Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին եկել մեծ թվով դատական կարգադրիչներ։ Ներկա էին նաեւ ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբաստանյալներին դատարան բերեցին 20 րոպե ուշացումով, քանի որ նույնպես կար անվտանգության խնդիր։
Մանրամասները՝ տեսանյութում
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ