Լրահոս
Օրվա լրահոսը

Հանցավոր խումբն ուզեցել է պայթեցնել Սերժ Սարգսյանի ինքնաթիռը դեկտեմբերի 1-ին՝ Ալիեւի հետ հանդիպումից առաջ (Տեսանյութ)

Մարտ 30,2016 14:40

Հանցավոր խմբի առանձին անդամներ փորձել են մահափորձի ծրագիր իրականացնել գործող նախագահ Սերժ Սարգսյանի դեմ, բայց Արթուր Վարդանյանի կողմից այդ ծրագրերը մերժվել են: Այսօր ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քրեական գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանն «Արմենպրես» մամուլի սրահում հաստատեց մամուլում տեղ գտած հրապարակումներն այն մասին, որ ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված հանցավոր խումբը մտադիր է եղել պայթեցնել Սերժ Սարգսյանի ինքնաթիռը:

Deputy head of the National Security Service, criminal investigation team leader Mikayel Hambardzumyan gave a press conference in Armenpress press club

Միքայել Համբարձումյան

Նրա խոսքերով՝ «Նման միտք շրջանառվել է խմբի կազմում, բայց վերջնական ծրագիր, պայմանավորվածություն Արթուր Վարդանյանի կողմից չի եղել: Խոսքը գնում է դեկտեմբերի 1–ին Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման մեկնելու ժամանակ նման գործողություն կատարելու հավանականության մասին: Ընդ որում՝ քննարկվել է կոնկրետ տեղը, թե որտեղից է հնարավոր դա իրականացնել: Խոսքը «Զվարթնոց» օդանավակայանին հարող տարածքի մասին է: Մենք ուսումնասիրել ենք տարածքը, եւ դա ֆիզիկապես հնարավոր էր իրականացնել, քանի որ վայրէջք կատարելիս եւ թռչելիս ինքնաթիռը բավականին ցածր բարձրության վրա է գտնվում եւ հասանելի է: Բայց Արթուր Վարդանյանի հետ կապված այդ առումով որոշում կայացված չի եղել»:

Թե գումարները որտեղից են եկել ծրագրի իրականացման համար՝ Միքայել Համբարձումյանը պատասխանեց. «Պարզվել է, թե որտեղից են գումարները, ֆինանսավորողը մեզ հայտնի է, մեղադրվում է քրգործով, կալանավորված չէ: Գումարների ծագման աղբյուրը պարզ է, խումբը ֆինանսավորվել է մոտ 65 հազար ԱՄՆ դոլարով»:

Միքայել Համբարձումյանն ավելացրեց նաեւ, որ ֆինանսավորող մեղադրյալը բնակվում է ՀՀ-ում: Բայց նաեւ ասաց, որ դիտարկում են դրսից ուղղորդվելու տարբերակները:

Հարցին՝ մամուլում շրջանառվում է, որ գործի հետ առնչվում են նաեւ Սերժ Սարգսյանի շրջապատից մարդիկ՝ Միքայել Համբարձումյանը պատասխանեց. «Դա մերկապարանոց, իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է: Գործում բացարձակ նման տեղեկություն չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Սա հայտնում են ժողովրդին, որ ինչ անենք, – հավատանք? Իսկ միթե դա որեւէ նշանակություն ունի?

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031