Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Երրորդմասցի Լյովիկի» սպանության գործով առաջին դատական նիստը հետաձգվեց (ֆոտոշարք)

Մարտ 30,2016 14:17

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ Լեւոն Ղազարյանի (Երրորդմասցի Լյովիկ), Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի սպանության գործով առաջին դատական նիստը։

Հիշեցնենք, որ 2015 թվականի մարտի 4-ին Նուբարաշեն ՔԿՀ-ի մերձակայքում փոխհրաձգություն էր տեղի ունեցել։ Դիմակավորված 3 անձինք կրակել էին կալանավայրի մոտ գտնվող ավտոկայանատեղիում գտնվող անձի վրա ու փախուստի դիմել։ Փոխհրաձգության հետեւանքով մահացել էին Լեւոն Ղազարյանը, Դրաստամատ Թադեւոսյանը եւ Մեսրոպ Նազարյանցը։

Ամբաստանյալներ Վահան Հակոբյանին, Սարգիս Հախանումյանին եւՍարգիս Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել և պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող` 1963թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «XB 7048» համարի «ԱԿՄՍ» տեսակի ինքնաձիգ, 1976թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «537301» համարի «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և 1960թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «ԱԿՄ» տեսակի «CM 1114» համարի ինքնաձիգ , որոնք ապահովված են եղել պահունակներով, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:

2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, որի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադևոսյանը Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Դատական առաջին նիստին չէին ներկայացել տուժածների իրավահաջորդները։ Ամբաստանյալների փաստաբաններ Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանը միջնորդեցին դատական նիստը հետաձգել, քանի որ պետք է մասնակցեին այլ դատական նիստի։

Դատարանը բավարարեց փաստաբանների միջնորդությունը եւ հաջորդ դատական նիստը նշանակեց 2015 թվականի ապրիլի 14-ին, ժամը 12։00-ին։

Հավելենք, որ դատական գործի նյութերը բաղկացած էին 15 հատորից։

Nubarashen_gorc_14 Nubarashen_gorc_13 Nubarashen_gorc_12 Nubarashen_gorc_10 Nubarashen_gorc_9 Nubarashen_gorc_8 Nubarashen_gorc_7 Nubarashen_gorc_6 Nubarashen_gorc_5 Nubarashen_gorc_4 Nubarashen_gorc_3 Nubarashen_gorc_2 Nubarashen_gorc_1 Nubarashen_gorc_15

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031