Լրահոս
Օրվա լրահոսը

Հանցավոր խումբը մտադիր է եղել ահաբեկչություն անել նոյեմբերին՝ ԱԺ նստաշրջանի ընթացքում (Տեսանյութ)

Մարտ 30,2016 14:09

ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քրեական գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանն այսօր «Արմենպրես» մամուլի սրահում հրավիրած ասուլիսում ասաց, որ իրենց կողմից հայտնաբերված հայտնի հանցավոր խումբը գաղտնի հետեւել է բոլոր պատգամավորներին, առաջին, երկրորդ, երրորդ նախագահներին, գործարարներին:

Aravot.am-ը հարցրեց՝ եթե բոլոր ազդեցիկ մարդիկ թիրախավորված են եղել, այդ հանցավոր խումբն օդի՞ց ընկավ, ո՞վ է ի վերջո դրա հետեւում կանգնած, որտեղի՞ց եկավ այդ հանցավոր խումբը եւ նպատակը ո՞րն է եղել, ասացիք, որ տեսագրության մեջ բացատրում է, թե ինչի համար են դա ցանկացել անել՝ իրենց պատկերացմամբ հայրենասիրական ձգտումներից ելնելո՞վ: Միքայել Համբարձումյանը պատասխանեց. «Մի փոքր ուղղում, ես չասացի, որ թիրախավորված են եղել առաջին, երկրորդ, երրորդ նախագահները եւ գործարարները: Թիրախները քարտեզի վրա էլ է նշագրված, բացի այդ, կան գրառումներ, թե կոնկրետ որ թիրախների վրա են առանձնացված եղել եւ կոնկրետ ինչ գործողություններ պետք է կատարեին: Իսկ նախագահների նկատմամբ տեղեկություններ են հավաքագրվել, ձեռք բերվել»:

Ըստ Միքայել Համբարձումյանի, դա չի նշանակում, որ նախագահները թիրախավորվել են, որովհետեւ դրանք տարբեր նպատակներ կարող են հետապնդել. «Նպատակը պարզ է՝ բռնությամբ զինված հեղաշրջում իրականացնելը: Գործողություններն ուղղված են եղել պետական ինստիտուտների, կառույցների դեմ եւ իր ներկայացրած ուղերձից էլ պարզ է դառնում, դեսպանատներին հասցեագրված նամակից էլ է պարզ դառնում, զենքերից էլ է պարզ դառնում, որ խումբը գործողությունը կատարելուց հետո չէր վերանալու այդ ամենը գործածելու հարցում, եթե անհրաժեշտությունը կծագեր»:

Մենք նաեւ ճշտեցինք՝ նախորդ ասուլիսում ասում էիք, որ ընդամենը հաշված օրերի ընթացքում հանցավոր խումբը գործողություններ էր պատրաստվում իրականացնել, ո՞րն էր լինելու առաջին թիրախը, ո՞ր կառույցի վրա պետք է հարձակվեին առաջինը՝ նա պատասխանեց. «Խումբը գործելու էր միաժամանակ: Խմբի առանձին անդամներ ցուցմունքներ են տալիս, որ թիրախներից հնարավոր էր, որ երկուսի, երեքի վրա երբ գործողությունը կկատարվեր, անհրաժեշտության բացակայությամբ պայմանավորված հարձակում չիրականացվեր: Խումբը պետք է գործեր նոյեմբեր ամսին հաջորդող ԱԺ հաջորդ նստաշրջանի ընթացքում: Դեսպանատներին ուղղված նամակի վրա նոյեմբեր ամիսը ֆիքսված է, նշվում է, որ հաջորդ օրը դեսպաններին հրավիրում են ժողովին, այսինքն, հանցագործության նախապատրաստությունը գտնվել է ավարտական փուլում»:

AAC_Marash_teror_17 AAC_Marash_teror_18

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031