Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ-ն Հարավային Կովկասում նոր ներկայացուցիչ կունենա

Մարտ 30,2016 13:55

«ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ միջազգային ձեւաչափն էր, որտեղ ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը արդյունավետ համագործակցում էին, չնայած ուկրաինական ճգնաժամին»,- այսօր նման կարծիք հայտնեց Հայաստանում Շվեյցարիայի համադաշնության դեսպան Լուկաս Գասերը`«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» եւ Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի կազմակերպած“«Գերմանիայի ԵԱՀԿ նախագահությունը`երկխոսության, վստահության ու ապահովության ամրապնդում ԵԱՀԿ տարածաշրջանում» թեմայով քննարկման ժամանակ: Դեսպանը հիշեց, որ իր երկիրը էական ներդրում է ունեցել ԼՂՀ հարցի կարգավորման գործում, այդ թվում նաեւ Մինսկի խմբի ձեւավորման: ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության ժամանակ` 2014-ին, Ուելսում, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կայացավ նաեւ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը:

Շվեյցարիայի դեսպանը նկատում է, որ ԵԱՀԿ-ում իր երկրի նախագահությունը հարթ չէր: Այդ շրջանը զուգադիպեց ուկրաինական ճգնաժամի հետ: Նա գտնում է, ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության օրոք բավական մեղմացավ ուկրաինական ճգնաժամը, բայց, արդեն հետխորհրդային շրջանի մյուս հակամարտություններով ԵԱՀԿ-ն չկարողացավ ակտիվորեն զբաղվեր, ինչպես նախատեսում էին: Միաժամանակ, դեսպանը նկատում է, որ ուկրաինական հակամարտության համատեքստում հաջողվեց վերականգնել ԵԱՀԿ-ի վերաբերելիությունը, ինչը վերջին շրջանում էականորեն նվազել էր:

ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Վահե Գեւորգյանն իր ելույթում նկատեց` ԵԱՀԿ-ում չկա անվտանգության միասնական ընկալման դաշտ, բայց ԵԱՀԿ-ն հնարավորություն է տալիս մասնակից երկրներին, համագործակցության արդյունքում, ընդհանուր մոտեցումներ գտնել. մշտական եւ իրավահավասար գործունեության հարթակ է տալիս:

IMG_6144

ԵԱՀԿ-ում նախագահող երկիր Գերմանիայի ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն իրականացնող Մաթիաս Քիսլերը նկատեց` Գերմանիայի կառավարությունը ԵԱՀԿ-ն համարում է եվրոպական անվտանգության հիմնասյուներից մեկը. «Որպես երկխոսության հարթակ, ուկրաինական ճգնաժամի ժամանակ, ԵԱՀԿ-ն ապացուցեց իր կարեւորությունը: Փարիզի, Ստամբուլի, Բրյուսելի ահաբեկչությունները վկայում են ավելի սերտ համագործակցության, ջանքերի համատեղում»: Դեսպանը տեղեկացրեց նաեւ, որ ամռանը Գերմանիայում այս թեմայով քննարկում էլ կլինի:

Ի դեպ, ԵԱՀԿ-ն Հարավային կովկասում նոր ներկայացուցիչ է նշանակել, նա հաջորդ ամիս կայցելի տարածաշրջան`փոխարինելով Անջեյ Կասպրչիկին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031