ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այս պահին անցկացնում է քննարկում ՀՀ ԸՕ նոր նախագծի շուրջ: Քննարկմանը մասնակցում են Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ԱԺ այն պատգամավորները, որոնք հիմնականում չեն կիսում ՀԱԿ առաջարկած 4+4+4 ձեւաչափի սկզբունքները:
Քննարկմանը մասնակցում են ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ռուբիկ Հակոբյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լյովա Խաչատրյանը: Իսկ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, որը միացել է 4+4+4 ձեւաչափին, քննարկման կեսից դուրս եկավ: «Ա1+»-ի հետ զրույցում նա ասաց, որ ինքը քննարկմանը մասնակցում էր որպես Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, իրեն հրավիրել էին: Նա նաեւ ասաց, որ ինքն այդ քննարկմանն այլեւս անելիք չուներ, քանի որ իրենց հիմնական մոտեցումները «Հայկական վերածնունդ միավորում»-ը կներկայացնի այսօր երեկոյան 4+4+4 ձեւաչափին կողմնակիցների հանդիպմանը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Կարդացեք նաև