ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քրեական գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանն այսօր «Արմենպրես» մամուլի ակումբում ուշագրավ տեղեկություններ հայտնեց ԱԱԾ կողմից բացահայտված, Արթուր Վարդանյանի կողմից կազմակերպված հանցավոր համագործակցություն ստեղծելու գործի մասին: Նա ցուցադրեց լուսանկարներ, որոնք հանդիսանում են ապացույցներ:
Լուսանկարներից մեկում Արթուր Վարդանյանի հայրական տանը հավաքված դիմակավորված 10 անձ կար՝ զենքերով. «Պարզվել է Ծաղկաբեր գյուղում հավաքվելու նպատակը: Խումբը գտնվել է այնտեղ 2015-ի սեպտեմբերին, մարզվել են, սովորել են զենք գործադրել: Իսկ Երեւանում Արցախի փողոցի վրա գտնվող Արթուր Վարդանյանի աներոջ տունն են օգտագործել՝ որպես հավաքատեղի»:
Նա ասաց, որ Նորքի առանձնատանը մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել եւ լուսանկարում ցուցադրեց դա:
Հաջորդ լուսանկարում ցուցադրվեցին հայտնաբերված զենքերը, համազգեստները՝ հատուկ գրառմամբ տարբերանշաններով: Արդեն պարզվել են, թե ումից են զենքերը գնել, գումարների աղբյուրները եւ այլն:
Կարդացեք նաև
Խմբի անդամներն ունեցել են իրենց ներքին խոհանոցի համար գաղտնի հեռախոսներ ու համարներ, որոնցով միայն իրար հետ են շփվել: ԱԱԾ-ն հայտնաբերել է նաեւ այդ հեռախոսները եւ օպերատիվ գործողություններ ընթացքում դրանք գաղտնալսել է: Լուսանկարներից մեկում ցուցադրվեցին այդ հեռախոսները:
Նկարներից մեկում Երեւանի քարտեզն էր, քարտեզի վրա գրիչով նշումներ, թե որտեղ են նախատեսում գործողություններ: Խումբը նախատեսել է խցանումներ ստեղծել կամուրջների մոտ, որ հարձակման ենթարկված թիրախավորված անձինք ժամանակին օգնություն չստանան, անգամ դա են պլանավորել:
Նոթատետր են հայտնաբերել՝ գրառումներով. Բաղրամյան 26, ՍԴ, ԱԺ, ՀՀ Կառավարություն ու դրանց առաջ գործողության համար պատասխանատու անձի կեղծանունը: Այդ գրառման մեջ Էյֆել անվանումներով գործողությունները Հ1 հեռուստաընկերությանն են վերաբերում: Բոլոր անձինք պարզված են եւ մեղադրվում են քրգործի շրջանակներում:
Լուսանկարներից մեկում էլ ցուցադրվեց այլ գրառում, որոնք արել են խմբի անդամները՝ իրենց կեղծանուններով: Միքայել Համբարձումյանն ասա,ց, որ իրենք գիտեն, թե օրինակ, այդ Մայան ով է:
Լուսանկարներից մեկում սխեմա էր Սահմանադրական դատարանի շենքի հետ կապված: Այս սխեմայում կա, թե ՍԴ շենքի որ հատվածներում են տեսախցիկներ տեղադրված, մուտքերը որ մասում են եւ այլն:
Միքայել Վարդանյանը լրագրողներին հիշեցրեց անմեղության կանխավարկածի մասին. անձինք, ովքեր քրգործով մեղադրվում են, համարվում են անմեղ, քանի դեռ դատավճիռ չկա: Գործով կա 33 մեղադրյալ եւ 25 կալանավորված անձ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Սա պետություն չի, այլ մի խումբ ցնորված ամբոխ, որ մեր ազգին ընդանրապես չի գոհացնում:Հիմնակա դերակատար ոչ թե Սերժ Սարգսյանի իշխանությանն է այլ ԼՏՊ-ի ծրագիրն է դեռ 1993 թ.-ից կսծ: Արդյունքում, քանի ԼՏՊ-ը չհանձնի Արցախի անվտանգության գոտու հողերը, նա չի կանգ առնի:
Իրականոմ ինչ է տեղի ունեցել:
1996 թ. պրեզիդենտի ընտությունը 80% հաղթում է Վազգեն Մանուկյանն:ԼՏՊ-ը պատրաստվում էր շնորհավորել Վազգեն Մանուկյանին,բայց Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ զենքի սպառման տակ,ԼՏՊ-ը կարդում է Վազգեն Սարգսյանի նախօրոք գրած այտնի երկտողն…
Սա փայլուն հաղթանակ էր….. եվ ալն:
1999 թ. Հոկտեմբերի 27-ի դեպքի գլխավորողն եղել է ԼՏՊ-ը Սերժի օգնությամբ:Մարտ 1-ի եվ 2016 թ. Ապրիլյան քառօրյա դեպքերն նույնպես եղել է ԼՏՊ-ի ծրագիրն:
Բայց…
Կոչ եմ անում մեր ժողովրդին, այսօր մենք ունենք միմիայն մի կարեվոր հարց, որի պատճառով կորցրեցինք 300 ավելի զինվոր եվ սպա:
Պայքար «նենգ թշնամու» դեմ, իսկ վարչապետ Նիկոլին հանգիստ թողեք:
Արցախի ազատագրման 93-94 թթ.. նախկին հրամանատար՝Աղասի