Լրահոս
Օրվա լրահոսը

Արտառոց նկարահանում՝ Գյումրու սգո սրահներից մեկում

Մարտ 30,2016 13:40

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Գյումրու դրամատիկական թատրոնում ցուցադրվեց «Փախիր կամ ամուսնացիր» կատակերգությունը, որի գլխավոր դերակատարներից մեկը գյումրեցի Մկրտիչ Արզումանյանն է՝ «Կարգին Մկոն»: Նա նաեւ ֆիլմի պրոդյուսերներից է:

Նախքան ֆիլմի ցուցադրումը՝ Մկրտիչ Արզումանյանն ու Գյումրու դրամատիկական թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը լրագրողների հետ հանդիպեցին Գյումրու «Ջազ» ակումբում ու մի շատ հետաքրքիր, ծիծաղաշարժ դրվագ պատմեցին սգո սրահում կատարված նկարահանումից:

Տիգրան Վիրաբյանն ասաց. «Երբ Մկրտիչ Արզումանյանը Գյումրիում է լինում, չի կարող նկարահանումը հանգիստ ու սովորական անցնել, Գյումրիում կուրյոզները շատ են: Մինասյան Լեւոնի հայ-ֆրանսիական համատեղ արտադրության «Բրավո Վիրտուոզ» ֆիլմի համար մի տեսարան էինք փորձում: Մկրտիչ Արզումանյանը հանգուցյալ պիտի խաղար. ամենալուրջ դերը իրենն էր, գնացել ենք համապատասխան վայր՝ սգո սրահ, որպեսզի Մկրտիչ Արզումանյանը փորձի դագաղը համապատասխանո՞ւմ է, թե՞չէ: Հիմա փորձում ենք՝ հարցնում ենք ՝ ո՞րն ես հավանում. էս մեկը լավը չէ, էն մյուսը կողքերից մի քիչ սեղմում է, գալիս են մարդիկ՝ սգավորներ, որոնք որ իրոք ունեն հանգուցյալներ, դուռը ծեծում են, բացում է աշխատակիցը ու ասում է՝ կներեք մի 15 րոպեից եկեք էլի, ներսում դագաղ են փորձում: Դագաղի «պրիմեռկա» էինք անում»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031