ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում, խոսելով ՀՀԿ նոր ծրագրերի մասին, ասաց, որ որոշում են կայացրել կուսակցության կառուցվածքում ստեղծել արտաքին կապերի նոր հանձնաժողով:
«Մեր կապերն այնքան են ընդլայնվել եւ խորացել, որ կարիք կա ոչ միայն անձնական, այլեւ ինստիտուցիոնալ մակարդակով համակարգել կուսակցության գործունեությունը տարբեր միջազգային կառույցներում: Այս հանձնաժողովի հիմնական գործառույթը լինելու է կուսակցական ներկայացուցիչների ինչպես երիտասարդական, կանանց կառույցների, այնպես էլ խորհրդարանական համաժողովներում ՀՀԿ անդամ կամ ՀՀԿ խմբակցություն ներգրավված անդամների հետ համատեղ աշխատանքը՝ հատկապես եվրոպական եւ միջազգային խորհրդարանական համաժողովներում, որտեղ կան ֆրակցիաներ: Այսինքն՝ մենք աշխատում ենք այնտեղ, այն միջազգային համաժողովներում, որտեղ կան առանձին ֆրակցիաներ»,- ասաց նա:
Արմեն Աշոտյանը նշեց, որ խնդիրը չի սահմանափակվելու բացառապես կուսակցական խորհրդով, այլ նաեւ առաջ են գնալու երիտասարդական եւ կանանց կառույցների նախաձեռնություններով. «Գիտեք, որ դրսում աշխատող եվրոպական կուսակցությունները շատ մեծ դեր են տալիս այդ կառույցներին: Կուսակցությունների հետագա հզորացման համար շատ կարեւոր է ներգրավել ինչպես կանանց, այնպես էլ երիտասարդների»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ