Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Աշոտյան. ՀՀԿ-ի քաղաքական դպրոցը զարկ է տալու քաղաքական մտքի վերլուծական զարգացմանը (Տեսանյութ)

Մարտ 30,2016 12:48

«Մելիք-Ադամյան 2-ը շարունակելու է մնալ Հայաստանի քաղաքական կյանքին ռիթմ տվող կարեւոր կենտրոններից մեկը»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա նշեց, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր վրա է ստանձնել քաղաքական ավանգարդի դերակատարումը եւ մի քանի որոշումներով է հանդես եկել, որոնցից մեկն Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցն է:

«Ես հաճույքով հետեւում եմ բուռն քննարկումներին, որոնք տեղի ունեցան հատկապես համացանցում այս որոշման հետ կապված: Ոմանք ցուցաբերեցին հումորի բարձր աստիճան, ոմանք պարզապես քաղաքական մաղձի շատ բարձր աստիճան: Բոլոր դեպքերում ուզում եմ ցիտել Ստեփան Սաֆարյանին, որն ամենամոտն էր իրականությանը, զարմանալի չէ, ինտելեկտուալ եւ եվրոպական քաղաքական փորձին ծանոթ մարդիկ շատ ադեկվատ են ընդունում այն, ինչ մենք ցանկանում ենք իրականացնել Հայաստանում: Չեմ զարմանում այդ արձագանքների վրա, որովհետեւ փաստացի Հայաստանի հանրապետական կուսակցությունն առաջին հայկական ուժն է, որը հանդես է գալիս նման նախաձեռնությամբ, եւ մենք հիմնում ենք մեր սեփական քաղաքական դպրոցը: Զուգահեռները տարբեր երկրների, հատկապես՝ կարոտախտով ապրող մարդկանց մոտ Խորհրդային Միության հետ այս պարագայում, կարծում եմ, տեղին չեն, որովհետեւ իրեն հարգող ցանկացած երկարաժամկետ գործունեության միտված քաղաքական ուժ եվրոպական քաղաքական դաշտում ունի իր ակադեմիան կամ քաղաքական դպրոցը»,- ասաց նա:

Արմեն Աշոտյանի խոսքերով՝ նման կենտրոնները նպատակ ունեն շարունակական եւ լրացուցիչ կրթական ծրագրերի միջոցով բարելավել կուսակցության անդամների եւ համակիրների կազմակերպչական, քաղաքական եւ ինտելեկտուալ կարողությունները. «Հատուկ եմ շեշտում՝ համակիրների, որովհետեւ կուսակցական դպրոցի դռները բաց են լինելու նաեւ անկուսակցական մարդկանց համար: Երկրորդ կարեւոր նպատակն է նպաստել քաղաքական եւ քաղաքագիտական մտքի զարգացմանը Հայաստանում, այն՝ ինչի անհրաժեշտությունը այնուհանդերձ զգացվում է: Եվ ինչպես որ եվրոպական շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում մենք վստահ ենք, որ քաղաքական դպրոցը կայանալով մի գեղեցիկ օր կդառնա առանձին գործող կառույց: Այսօրվա մեր որոշումն ընդամենը մեծ ճանապարհի սկիզբն է, եւ քաղաքական դպրոցը այս կարգավիճակում, այս ժամանակահատվածում զարկ է տալու քաղաքական եւ քաղաքագիտական մտքի վերլուծական զարգացմանը Հանրապետական կուսակցության շրջանակներում, դա նշանակում է նաեւ Հայաստանում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031