Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Անշարժ գույքի շուկան ակտիվանում է. «Հայոց աշխարհ»

Մարտ 30,2016 12:40

Նախորդ տարվա անկումից հետո անշարժ գույքի շուկան այս տարի որոշակիորեն ակտիվացել է։

Խոսքը վերաբերում է մասնավորապես կնքված գործարքներին, որոնց քանակը տարեսկզբի երկու ամիսներին ավելացման միտում է դրսեւորել։ Եթե հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանք ավելացել են 8,1, ապա փետրվարին՝ 10,7 տոկոսով։

Իհարկե գործարքների ավելացումը չի նշանակում, թե շուկան ակտիվացել է, որովհետեւ դա կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով։ Ուստի շատ կարեւոր է հատկապես առք ու վաճառքի գործարքների դինամիկան։ Ինչպես հայտնի է, դա անշարժ գույքի շուկայի այն հատվածն է, որ ակտիվության հիմնական բնութագրիչներից մեկն է։

2015թ. համեմատ ընթացիկ տարվա հունվարին օտարման գործարքներն աճել են 11 տոկոսով։ Թեկուզ ոչ շատ մեծ չափով, այնուհանդերձ դրանք ավելացել են նաեւ փետրվարին։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1,6 տոկոսով ավել անշարժ գույք է վաճառվել։

Աշխուժացել նաեւ բնակարանային շուկան։ Հատկապես մայրաքաղաքում, որտեղ հունվարին կնքված առք ու վաճառքի գործարքներն ավելացել են 6,1 տոկոսով։ 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ ակտիվությունն անհամեմատ բարձր է եղել փետրվարին։ Այդ ամսին Երեւանում վաճառված բազմաբնակարան շենքերի բնակարանների քանակը գրեթե 17 տոկոսով գերազանցել է անցած տարվա մակարդակը։

Այս միտումները վկայում են, որ շուկայում կան դրական փոփոխություններ։

Անշարժ գույքի շուկայում գործարքների քանակը սովորաբար կապված է լինում գնողունակության հետ։ Այդ առումով վերջին մեկ տարվա ընթացքում քիչ թե շատ զգալի փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Ընդհակառակը, սպառողական շուկաներում անցած տարվա դրսեւորումները հիմք են տալիս ասելու, որ մարդկանց եկամուտները նույնիսկ նվազել են։

Դրանով հանդերձ, գոյություն ունի մի կարեւոր հանգամանք. Նախորդ տարվա սկզբին՝ կապված ազգային արժույթի արժեզրկման հետ, անշարժ գույքի շուկայում ձեւավորվել էին որոշակի սպասումներ։ Դոլարի թանկացումը ստիպել էր պոտենցիալ գնորդներին ժամանակավորապես ձեռնպահ մնալ շուկայում գործարքներ կատարելուց։

Ն. ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031