Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՄՆ Հավայի նահանգը ԼՂՀ ճանաչման մասին բանաձևի ամբողջական տեքստը

Մարտ 30,2016 12:32

Մարտի 29-ին ԱՄՆ Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հարգելու ու ճանաչելու» մասին H.R. 167 բանաձևը։

Ստորև ներկայացնում ենք բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը․

Բանաձև

ՀԱՐԳԵԼՈՎ և ՃԱՆԱՉԵԼՈՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ։

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը էթնիկ հայկական տարածաշրջան է Հարավային Կովկասում, որն ունի երկար և հարուստ պատմություն, և իր նվիրական տեղն է զբաղեցնում հայ ժողովրդի պատմության և մշակույթի մեջ, և
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ 1991 թ. դեկտեմբերի 10-ին` տասնամյակների պայքարից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ճնշող մեծամասնությունը քվեարկեց հօգուտ անկախության, և
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման տևական պահանջը ոգեշնչեց տարածաշրջանում ապրող բազմաթիվ ժողովուրդների և նախկին Խորհրդային Միության փլուզման խթաններից մեկը հանդիսացավ, և
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը վերջին երկու տասնամյակների ընթացքում հաստատակամություն և տոկունություն ցուցաբերեց պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների և հսկայական այլ դժվարությունների պայմաններում, և
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ավելի քան քսան տարի հավատարիմ է իր քաղաքացիներին՝ պահպանելով իր անկախությունը և ջանքեր գործադրելով՝ փոփոխելու և կայունացնելու Կովկասյան տարածաշրջանը, և անցկացնելով ազատ ու անկախ ընտրություններ և հանրաքվեներ, որոնք համընդհանուր կերպով ճանաչվել են որպես օրինակ տարածաշրջանի համար, և
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ բազմաթիվ միջազգային դիտորդներ, այդ թվում Միացյալ Նահանգներից, գնահատել են 2015 թ. մայիսի 3-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունները որպես ազատ և թափանցիկ, հետևաբար
Հավայի նահանգի 28-րդ գումարման Ներկայացուցիչների պալատը 2016 թ․ հերթական նստաշրջանին ՈՐՈՇՈՒՄ Է հարգել և ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա քաղաքացիներին, և
ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇՈՒՄ է, որ այս մարմինը ճանաչում է զոհողությունները և նվիրվածությունը և վճռականությունը, որոնք ցուցաբերվել են ԼՂՀ ժողովրդի կողմից ծայրահեղ դժվարությունների պայմաններում, և
ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇՈՒՄ է, որ այս մարմինը հղում է ԼՂՀ կառավարությանը և նրա ժողովրդին խաղաղության, բարգավաճման և շարունակական հաջողությունների իր լավագույն մաղթանքները, և
ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇՈՒՄ է, որ այս մարմինը կոչ է անում միջազգային հանրությանը՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես ազատ, անկախ և ինքնիշխան ժողովրդավարություն, և
ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇՈՒՄ է որ սույն բանաձևի վավերացված պատճեները կփոխանցվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը նրա՝ Հավայիում գտնվող ներկայացուցիչների միջոցով, և լրացուցիչ վավերացված պատճեները կփոխանցվեն Միացյալ Նահանգների նախագահին, ԱՄՆ Սենատի մեծամասնության ղեկավարին, Ներկայացուցիչների պալատի խոսնակին, Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հավայի ներկայացուցիչներին։

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031