Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընդդիմադիրները համաձայն չեն ՄԻՊ առաջարկներին. «Հայոց աշխարհ»

Մարտ 30,2016 12:29

Մարդու իրավունքների պաշտպանի` ԸՕ նախագծի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը ընդդիմությունը համարեց նրա կողմից արված առաջին լուրջ քայլը, միաժամանակ շտապելով ե՛ւ քննադատել, ե՛ւ չհամաձայնել նրա ներկայացրած դիտարկումների հետ:

ՕԵԿ խմբակցության քարտուղար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, որն իր կուսակցության կողմից լիազորված է մասնակցելու 4+4+4 ձեւաչափի քննարկումներին, ներկայացրեց իր կարծիքը Պաշտպանի առաջարկությունների առնչությամբ:

Մասնավորաբար, խոսելով քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակման մասին, Մարգարյանն ասաց, թե ՄԻՊ-ի առաջարկը իրենց չի բավարարում. «Մենք երկար ճանապարհ ենք անցել ու չի կարելի մեր հասարակությանը մոլորեցնել: Շարքային քաղաքացին լավ գիտի, թե որտեղ է կեղծիքը կատարվում»:

Ասենք, որ ՕԵԿ-ը, մյուս ընդդիմադիրների հետ մեկտեղ, պահանջում է փակցնել քվեարկածների ցուցակները տվյալ տեղամասի պատին եւ կանխել կրկնաքվեարկությունները, քանի որ «կեղծիք կատարողն այլեւս նման ռիսկի չի գնա` գիտի, որ անմիջապես կբռնվի»։

ՕԵԿ պատգամավորը նկատեց, թե չնայած տարբեր կարծիքներ են հնչում այս հարցի առնչությամբ, բայց ցուցակների հրապարակումը շատ պարզ մեխանիզմ է, կան շատ երկրներ, որոնք այն կիրառում են, ու արդյունավետությունն ակնհայտ է:

Հովհաննես Մարգարյանը պատմեց նաեւ, թե 1999-ին ինքը ՍԴ-ում վիճարկել է մեծամասնականի ընտրության արդյունքները. դա եղել է առաջին դեպքը, երբ ընտրություններն անվավեր են ճանաչվել, քանի որ պատգամավորին հաջողվել է ապացուցել, որ մեկ անձը 18 տեղամասերում մասնակցել է քվեարկության, մի դեպքում՝ օգտագործելով ծննդյան վկայական, մյուս դեպքում ԶԱԳՍ-ի գրքույկ, անգամ ԽՍՀՄ ժամանակներից կնքված՝ անձը հաստատող մի տեղեկանք է օգտագործել:

Ահա թե ինչու է պատգամավորը համոզված, որ ցուցակների հրապարակումը կարեւոր նախապայման է ընտրակեղծարարության դեմն առնելու համար:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031