Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կնոջ՝ Էմինե Էրդողանի հետ միասին, Միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ժամանել է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն։
Չնայած թուրքական լրատվամիջոցները նշում են, որ օդանավակայանից ժամանելով St. Regis հյուրանոց, որտեղ հանգրվանելու է Էրդողանը, նախագահին դիմավորել և ողջունել են ԱՄՆ թուրքական համայնքի ներկայացուցիչները, այնուամենայնիվ, Էրդողանի ժամանումը չի անցել առանց միջադեպերի։
Էրդողանին դիմավորելու և ողջունելու եկած ԱՄՆ թուրքական համայնքի ներկայացուցիչներից բացի՝ Թուրքիայի նախագահին տեսնելու և իրենց բողոքը արտահայտելու համար հյուրանոցի մոտ էին եկել մարդիկ, որոնց կազմակերպած բողոքի ցույցն ակտիվորեն խոչընդոտում էին Էրդողանի անվտանգությունը ապահովող ծառայության աշխատակիցները։
Երբ բողոքի մասնակիցները բղավում էին «Մարդասպան Էրդողան», նախագահի անվտանգության համար պատասխանատու մարդիկ անիմաստ հնչյուններ էին բղավում, որպեսզի խլացնեն բողոքի ակցիա իրականացնողների ձայները։
Կարդացեք նաև
https://www.youtube.com/watch?v=sWxm-bxgP9g