Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ վարչապետ. Միջնորդ պետությունները պետք է զերծ մնան Ադրբեջանին սպառազինություններ մատակարարելուց. «Ժողովուրդ»

Մարտ 30,2016 11:54

Ինչպես հայտնի է՝ անցած հանգստյան օրերին, երբ Հայ Առաքելական եկեղեցին տոնում էր Սուրբ Զատիկը, հայ- ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով թշնամին անընդհատ խախտել է հրադադարի ռեժիմը։ Ադրբեջանական կողմի նման պահվածքի եւ ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ։

– Տարիներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին զսպող կոչերով են հանդես գալիս, սակայն վերջնարդյունքում չի հաջողվում սահմանային լարվածությունն իրականում չեզոքացնել։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ չի հաջողվում միջազգային հանրությանը հասնել հրադադարի ռեժիմի պահպանման։

– Պատասխանը միանշանակ է. քանի որ Ադրբեջանը չի ցանկանում ո՛չ հիմնախնդիրը կարգավորել փոխհամաձայնության միջոցով, ո՛չ էլ ստատուս քվոյի պայմաններում բանակցել։ Բաքվի վերնախավը երկու տարբերակի պարագայում էլ վտանգ է զգում իր մաշկի համար, այդ պատճառով նախընտրում է հայրենասիրության քողի տակ հոխորտալ՝ «հայկական սպառնալիքի» եւ «կորուսյալ հայրենիքի» միջոցով սեփական իշխանության ամրության հարցերը լուծելով։

Գլխավոր պատճառը, բնականաբար, Բաքվում է, սակայն միջազգային հանրությունը եւս անելիք ունի այդ ուղղությամբ։ Մասնավորապես՝ Ադրբեջանի սպառազինության աչք ծակող խախտումների եւ ամենաբարձր ամբիոններից կիրառվող ակնհայտ ֆաշիստական բնույթի հռետորիկայի ֆոնին պետք է համապատասխան սանկցիաներ եւ կանխարգելիչ միջոցներ ձեռք առնվեն պաշտոնական Բաքվի հանդեպ։

Իսկ ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը, ապա նրա մանդատը թույլ չի տալիս համապատասխան վարք թելադրել կողմերին, փոխարենը պետք է հաշվի նստի բոլորի դիրքորոշումների հետ։ Այնինչ՝ միջնորդ պետություններն առանձին-առանձին, որպես միջազգային կարգի անվտանգության երաշխավորներ, կարող են եւ պետք է սաստեն Ադրբեջանի ռազմատենչ վարքը, ինչպես նաեւ՝ զերծ մնան նրան սպառազինություններ մատակարարելուց։

Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031