Գերմանական NDR հեռուստառադիոընկերության քաղաքական երգիծանքի ժանրի հաղորդումներից մեկի պատրաստած տեսանյութը լարվածություն է առաջացրել թուրք-գերմանական հարաբերություններում։ Այս մասին տեղեկացնում է Habersol լրատվական կայքը։
Տեսանյութում հեգնում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Բանը հասել է նրան, որ Թուրքիայի Արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Թուրքիայում դիվանագիտական առաքելություն իրականացնող Անկարայում հավատարմագրված Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարտին Էրդմանը։
Գերմանական Die Zeit լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ում դեսպանից պարզաբանումներ են պահանջել տեսահոլովակի առնչությամբ։
Տեսանյութը հրապարակվել է անգլերենով և թուրքերենով։
Կարդացեք նաև