Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. «Խմբակցություններից երկուսի պարագայում լեգիտիմության խնդիր կա». «Հայկական ժամանակ»

Մարտ 30,2016 11:45

Հարցազրույց ՀՀՇ խորհրդի նախագահ, պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հետ

– Ինչպե՞ս եք գնահատում ԸՕ ընդունման շուրջ ընթացող գործընթացները, տարբեր ֆորմատներով  քննարկումները, այդ թվում 4+4-ը, որի շուրջ կարծես փորձ է արվում կոնսոլիդացիա ստեղծել եւ այն որպես կենտրոնական գործընթաց ներկայացնել։

– Նախ, այդ թիվը հավանաբար պայմանական է, ինչ-որ մեկի խելքին փչել է 4 ասել, կարելի էր 7+7, 8+8։ Չգիտեմ, ոնց են այդ թիվը ընտրել։ 4-ը հավանաբար պայմանավորված է նաեւ ԱԺ-ում ներկայացված ֆրակցիաների քանակով։ Բայց այդ ֆրակցիաներից երկուսի պարագայում լեգիտիմության խնդիր կա։ ՀԱԿ ֆրակցիայի ղեկավարությունը չի ներկայացնում ամբողջ ՀԱԿ ֆրակցիայի քաղաքական սպեկտորը, իսկ «Ժառանգություն» ֆրակցիան այսօր չունի ոչ ղեկավար, ոչ քարտուղար, ֆրակցիան որպես այդպիսին չի գործում, եւ բավական վիճահարույց է, թե ով կարող է ներկայացնել այն։  «Բարգավաճ Հայաստան» ֆրակցիան, որը ընտրվել է որպես երկրորդ քաղաքական ուժ, նույնպես այսօր տարբեր մետամորֆոզների միջով է անցնում, եւ այնքան էլ պարզ չէ, որ խումբն է ներկայացնում այն «Բարգավաճ

Հայաստանը», որը եկել էր։

Այնպես որ, ավելի լավ կոնսոլիդացիայի համար կարելի էր բոլոր ընդդիմադիր ուժերի հետ առանձին մի քննարկում անցկացնել, ընդհանրական մոտեցումների փաթեթ ձեւավորել եւ դրանից հետո դա փորձել ներկայացնել իշխանությանը։ Այս գործընթացի մեջ ինչ-որ արհեստականություն կա ու անառողջ մրցակցության տարր, որը մի քիչ անհասկանալի է։ Ինչեւէ, մաղթում եմ իրենց հաջողություն։

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031