Էթիկայի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, մարդ, ով նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի եւ ԱԺ նախագահի բարձր պաշտոնները, այսօր ոչ միայն վատ չի զգում Մ. Սեդրակյանի կամ Ա. Մովսիսյանի պահվածքը քողարկելու, չդատապարտելու համար, այլեւ դեռ մի բան էլ իրեն իրավունք է վերապահում որոշելու, թե լրագրողները ինչով պետք է զբաղվեն Ազգային ժողովում։
Իր կարգազանց կուսակիցներին կարգի հրավիրելու փոխարեն ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահը երեկ որոշել է «կարգի հրավիրել» լրագրողներին՝ ասելով, թե լրատվամիջոցների դերակատարումը Ազգային ժողովում այդ պատգամավորներին անընդհատ խոսեցնելու մեջ չէ եւ կոչ անելով պատգամավորներին անսպասելի հարցեր չտալ, որովհետեւ նրանք կարող են անպատրաստ լինել։
Այնպիսի տպավորություն է, թե խոսքը ոչ թե Ազգային ժողովի մասին է, որը այդ նույն պատգամավորների աշխատավայրն է, եւ որտեղ նրանք պարտավոր են պատրաստ լինել լրագրողների հարցերին պատասխանելուն, այլ այդ մարդկանց առանձնատների, որտեղ անակնկալ այցելած լրագրողները կարող են հանկարծակիի բերել պատգամավորներին։
Եթե լրագրողներին նման հորդորով դիմեին Ա. Մովսիսյանը, Մ. Սեդրակյանը կամ Սեյրան Սարոյանը, երեւի թե զարմանալի ոչինչ չէր լինի, բայց երբ որ դա անում է Խոսրով Հարությունյանը, դա արդեն էթիկայից դուրս որակման է արժանի։
Կարդացեք նաև
Տխուր է հետեւելը, թե ինչպես են իրենց ինտելեկտուալ ներկայացնող պատգամավորները այդ աստիճան նվաստանում՝ իրենց մականունավոր գործընկերներին հաճոյանալու համար։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում