Լրահոս
Օրվա լրահոսը

 «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության կոչն ի պաշտպանություն Սասուն Միքայելյանի

Մարտ 30,2016 11:36

ԺՀԿ-ի գնահատականներով գործող վարչախումբն իր իշխանավարման ընթացքում ամբողջապես կազմաքանդեց ընտրական համակարգը, որի վերջին հանգրվանը 2015 թ.-ի դեկտեմբերի 6-ի Սահմանադրական հանրաքվեն էր, իսկ ընտրական օրենսգրքով հայտ է ներկայացվում քրեաօլիգարխիկ համակարգի անփոփոխելիությանը: Պլանավորված հրեշավոր ծրագիրը կանխելու միակ ճանապարհն իրական ընդդիմադիր ուժերի և ժողովրդի համատեղ ակտիվ պայքարն է:

Այդ ճանապարհին Հրազդանի քաղաքապետի ընտրությունը կարող է դառնալ տվյալ համագործակցության լավագույն փորձությունը:

ԺՀԿ-ն համոզված է, որ Սասուն Միքայելյանն իր անցած ճանապարհով, Հայրենիքի նվիրվածությամբ կարող է դառնալ ընդդիմության համախմբման մերանը և Հրազդանի ժողովուրդը, տեսնելով միասնականություն, կկարողանա կանխել հանրապետական բանդայի «հաղթարշավը », տեր կկանգնի քվեին և կունենա իր քաղաքապետին ի դեմս Սասուն Միքայելյանի:

 

  «Ժողովրդավարական Հայրենիք»

կուսակցության   քաղաքական խորհուրդ

29.03.2016թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031