Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սա շատ էական, երկրի տնտեսության վրա ազդող, յուրաքանչյուր հայաստանցու կենցաղին վերաբերող իրադարձություն է. «Հայկական ժամանակ»

Մարտ 30,2016 11:03

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը երեկ իր նիստում որոշել է 0.25 տոկոսով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը և սահմանել է այն 8.25 տոկոս։

Ֆինանսատնտեսական մասնագիտական քննարկումներից հեոու մեր ընթերցողին այս իրադարձությունը կթվա ոչ էական, իր հետ կապ չունեցող։ Իրականում, սակայն, սա շատ էական, երկրի տնտեսության վրա ազդող, յուրաքանչյուր հայաստանցու կենցաղին վերաբերող իրադարձություն է:

Եվ ուրեմն, ինչ է նշանակում ԿԲ խորհրդի այղ որոշումը։ Դա նշանակում է, որ տնտեսվարողներին տրամադրվող բիզնես վարկերի և քաղաքացիներին տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքները էականորեն չեն նվազի եւ կշարունակեն մնալ բարձր՝ չափազանց բարձր, աստղաբաշխականորեն բարձր։

Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ տնտեսության «արյան շրջանառությունը» կշարունակի մնալ ցածր, շատ ցածր։ Տնտեսվարողների թվի մեջ իրենց քանակով տասնորդական տոկոսներ զբաղեցնող օլիգարխները բիզնես վարելու համար նոր ու երկարատև վարկերի մեծ կարիք չունեն, նրանց շրջանառությունը այնքան մեծ է, որ կարողանում են յոլա գնալ առանց այդպիսի վարկերի։ Վարկերը անհրաժեշտ են «փոքր», համապատասխան «կռիշ» չունեցող, մի կերպ ծայրը ծայրին հասցնող, տունուտեղը գրավադրած տնտեսվարողներին։ Վերջիններիս գործունեությունը գրեթե ամբողջությամբ կախված է այդ վարկերից։

Հարուստները, որոնք մեր բնակչության մոտ երկու տոկոսն են կազմում, տան համար հեռուստացույց, սառնարան, կահույք գնելու, երեխաների ուսման վարձ ու բուժման ծախսեր հոգալու համար սպառողական վարկեր չեն վերցնում։ Սպառողական վարկերի կարիքն ունեն միջին ու միջինից ցածր եկամուտներ ունեցող մեր քաղաքացիները, որոնք բնակչության մեծագույն մասն են կազմում։ Ու այս պարագայում վարկերի տոկոսները ուղղակի փշաքաղեցնող են։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031