Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ-ն ողջունում է ադրբեջանցի իրավապաշտպանի ազատ արձակումը

Մարտ 30,2016 10:55

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի նախագահ, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերով զբաղվող Իզաբել Սանթոսը և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հարավային Կովկասի հատուկ ներկայացուցիչ Կրիստիան Վիգենը ողջունել են Ադրբեջանի Գերագույն դատարանի որոշումը՝ մարդու իրավունքների հանրահայտ պաշտպան Ինթիգամ Ալիևին ազատ արձակելու վերաբերյալ։

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Ժողովրդավարության հանձնաժողովի նախագահ Սանթոսը մասնավորապես ասել է. «Հույս ունեմ, որ Ալիևն այժմ հնարավորություն կունենա վերադառնալ իր աշխատանքին՝ պաշտպանել Ադրբեջանում այդ երկրի քաղաքացիների քաղաքացիական ազատությունը»։

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հարավային կովկասի հատուկ ներկայացուցիչ Կրիստիան Վիգենն իր հերթին նշել է. «Ես ողջունում եմ Ինթիգամ Ալիևի ազատ արձակումը, որը տեղի ունեցավ մարտի 17-ին Ադրբեջանում հայտարարված համաներումից հետո։ Սա հավաստում է, որ Ադրբեջանի կառավարությունը պատրաստ է հաշվի նստել ոչ միայն միջազգային հանրության, այլև սեփական ժողովրդի հետ»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում մարդու իրավունքների հայտնի պաշտպան Ինթիգամ Ալիևը ձերբակալվել էր 2015թ. ապրիլին՝ ֆինանսական խարդախության մեղադրանքով և ազատ է արձակվել 2015թ. մարտի 17-ին՝ Նովրուզի կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարած համահանրապետական համաներմամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031