30 մարտի 2016թ., Վաշինգտոն: Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվում է Միացյալ Նահանգների մայրաքաղաքում՝ աշխարհահռչակ Ատլանտյան խորհրդի հրավերով:
Լայն ներկայացվածություն ունեցող Խորհրդում, որը վարում էր դեսպան Ջոն Հերբսթը, Հովհաննիսյանն այսօր ամերիկացի որոշում կայացնողներին եւ ռազմավարական վերլուծաբաններին ներկայացրեց Հայաստանի արդի քաղաքական լանդշաֆտը՝ իր ժողովրդավարական թերություններով ու արտաքին քաղաքական մարտահրավերներով: Նա շարունակելու է վաշինգտոնյան շփումները՝ Պետդեպարտամենտում կայանալիք բարձր մակարդակի հանդիպումներով:
Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայումս «Ժառանգություն» կուսակցության նախագահն է, «Նոր Հայաստան» ճակատի խորհրդի անդամն ու Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր տնօրենը:
Կարդացեք նաև
Մամուլի հաղորդագրություն