Լրահոս
Օրվա լրահոսը

Պասից դուրս գալով՝ Գյումրու «Վանատուր» ռեստորանի դիմաց դանակահարվել են

Մարտ 30,2016 10:46

Ինչպես տեղեկացնում են Գյումրի բժշկական կենտրոնի հասարակայնության ու լրատվության բաժնից, այսօր գիշեր՝ ժամը 00:10-ին իրենց մոտ են ընդունվել կտրած-ծակած գործիքով վնասվածքներ ստացած քաղաքացիներ: Վերջիններս Երեւանի բնակիչներ են՝ 1980 թվականին ծնված Ա.Մ.-ն է, որի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերքեր եւ 1989 թ ծնված Ն.Դ.-ն է, որի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի թափանցող ծակած կտրած վերք, աջ կեսի չթափանցող ծակած կտրած վերք, ձախ դաստակի կտրած վերք:

Տուժածները ստացել են համապատասխան բուժօգնություն: Ներկայումս բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են կայուն, նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Ըստ տեղեկությունների, դանակահարությունը տեղի է ունեցել Գյումրու «Վանատուր» ռեստորանի դիմաց. երիտասարդները պասից դուրս գալու առիթով հավաքվել են կուրսեցի մի քանի ընկերներով, կերել, խմել ու կռիվ էին արել: Մայրաքաղաքից եկած երիտասարդներին դանակահարել է նրանց համակուրսեցին, որը գյումրեցի է:

Շիրակի մարզի դատախազությունից տեղեկացանք, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի՝ 2-րդ մասի 1-ին կետով:

Հոդված 112-ը, որը կոչվում է. Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը , սահմանում է.

1. Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

2.Նույն արարքը, որը կատարվել է՝

1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031