Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արարատ Զուրաբյան. «Այսօր ընտրություններին քաղաքական որեւէ ուժ առանձին մասնակցել եւ լուրջ արդյունք արձանագրել չի կարող». «Հրապարակ»

Մարտ 30,2016 10:39

Տեւական ընդմիջումից հետո երեկ կրկին ասպարեզում հայտնվեց վերածնված ՀՀՇ-ն իր ղեկավար կազմով։ Նրանց այցը Ղարաբաղ, ընդունելությունը ԼՂ նախագահ Բակո Սահակյանի կողմից լուսաբանվեցին մամուլում, լուսանկարներ հայտնվեցին լրահոսում։

Կուսակցության նախորդ «հայտնությունը», հիշեցնենք, անցած տարի էր՝ Բաղրամյան 26-ում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, երբ Սահմանադրությանն աջակցող ուժերը հյուրընկալվում էին նախագահականում, արժանանում Սերժ Սարգսյանի ընդունելությանը։

Դրան անմիջապես հաջորդեց ՀՀՇ հիմնադիր կազմի փոփոխությունը՝ Կարապետ Ռուբինյանը հայտարարեց կուսակցությունը լքելու մասին, Հովհաննես Իգիթյանը նախկինի պես ակտիվ հարցազրույցներ չի տալիս։ Միայն չորսից Ալիկ Արզումանյանն է շարունակում ՀՀՇ մնալ եւ անգամ լիբերալների միավորման անհրաժեշտության կոչեր է հնչեցնում։

Չորրորդ հիմնադիրն էլ՝ ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանը, մի քանի ամիս ԱՄՆ-ում էր։ Օրերս է վերադարձել եւ միանգամից մեկնել Արցախ։

– Կիսո՞ւմ եք Ձեր կուսակցի տեսակետը, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններին պետք է լիբերալ ուժերի միավորումով մասնակցել, թե՝ կարծում եք, որ պետք է միայնակ գնալ։

– Միանշանակ՝ կիսում եմ, որովհետեւ կարծում եմ, որ այսօր ընտրություններին քաղաքական որեւէ ուժ առանձին մասնակցել եւ լուրջ արդյունք արձանագրել չի կարող, մինչդեռ քաղաքական միավորումների դեպքում դա հնարավոր է։

– Կարծում եք ոչինչ չի՞ խանգարի, որպեսզի լիբերալները միավորվեն, օրինակ՝ ո՞ր ուժերի հետ եք դաշինքը պատկերացնում։

– Դեռեւս վաղ է այդ մասին խոսել, քննարկումներ են ընթանում տարբեր քաղաքական ուժերի հետ, եւ կարծում եմ՝ այս հարցին հնարավոր կլինի պատասխանել որոշ ժամանակ հետո։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031