Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի խորհրդանշական մուտքը ԱՄՆ. «Ժամանակ»

Մարտ 30,2016 10:33

Մեկնարկել է Սերժ Սարգսյանի աշխատանքային այցն ԱՄՆ, որտեղ նա մասնակցելու է միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Այն տեղի է ունենալու մարտի 31-ից ապրիլի 1-ը: Ամերիկյան այցը Սերժ Սարգսյանը սկսել է հայկական համայնքի հետ հանդիպումներից, հայկական կառույցներ և եկեղեցիներ այցելությունից: Այս հանգամանքն ունի բավականին ուշագրավ խորհրդանշականություն:

Հայ-ամերիկյան հարաբերությունը ներկայումս գնահատվում է որպես ամենաբարձր մակարդակի: Ընդ որում՝ այդպես են գնահատում հենց ամերիկյան պաշտոնյաները: Միևնույն ժամանակ, Սերժ Սարգսյանն ամերիկյան այցը սկսում է հայկական կառույցներում հանդիպումների շարքով: Սա հատկանշական է այն իրողության ֆոնին, որ մի քանի շաբաթ առաջ հայկական համայնքի հետ հանդիպումների շարք էր նախաձեռնել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը: Սա խոսում է այն մասին, որ հայ-ամերիկյան հարաբերություններում հայկական համայնքի գործոնն ունի առանցքային նշանակություն և երկուստեք դիտվում է որպես հարաբերությունների զարգացման կարևոր գործոն, կարևոր գործիք, միջոց, հաղորդուղի: Սակայն այստեղ առաջանում է մի շատ կարևոր հարց, որն էական է թե՛ հայ-ամերիկյան հարաբերության զարգացման, թե՛ Հայաստանի արդիականացման ու ապագայի տեսանկյունից:

Հարցը վերաբերում է այն հանգամանքին, թե ինչպե՞ս են դիտարկում հայկական համայնքը ամերիկյան կառավարությունն ու Հայաստանի կառավարությունը, արդյո՞ք այդ դիտարկումներում կա համահունչ և ներդաշնակ իրականություն, համարժե՞ք են այդ դիտարկումները, թե՞ դրանք տրամագծորեն տարբեր են: Սա շատ կարևոր հարց է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման արդյունավետության և Հայաստանի պետականության մրցունակության ու կենսունակության հարցում դրանց ազդեցության առումով:

Ի՞նչ են խոսում ամերիկահայության հետ ԱՄՆ կառավարության ներկայացուցիչները, դեսպանները, որոնք պարբերաբար հանդիպումներ են ունենում հայկական կառույցների, համայնքի ներկայացուցիչների, գործարարների հետ, և ի՞նչ են խոսում Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, ի՞նչ հարցեր են շոշափում, ի՞նչ հարցադրումներ անում, ի՞նչ քննարկումներ ունենում և ի՞նչ ակնկալիքներ հայտնում համայնքի գործունեությունից: Սա էական հանգամանք է երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031