Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր Հայաստան». ԸՕ նախագծի վերաբերյալ հինգ պահանջները պետք է համախմբեն ընդդիմությանը

Մարտ 30,2016 10:27

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարությունը

Հայաստանում ժողովրդի իշխանությունը յուրացված է: Ընտրությունների մեխանիզմը վաղուց վերածվել է և հետզհետե կատարելագործվում է որպես հանցավոր վարչախմբի վերարտադրության գործիք:

Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է: Այն սահմանում է պետական կառավարման համակարգի ձևավորման մեխանիզմը, ուստի ըստ էության սահմանադրության բաղադրիչ է:

Ըստ այդմ՝ Ընտրական օրենսգրքի նախագիծը շրջանառության մեջ դնելը 2015 թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն կեղծելուց հետո ամբողջ ժողովրդի իշխանության յուրացման և նրա ինքնորոշման իրավունքի ոտնահարման գործընթացի շարունակությունն է:

Այդ պատճառով սահմանադրական հանրաքվեի օրինակով նոր Ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացը նույնպես կարող է հնարավորություն ստեղծել հանցավոր վարչախմբին հեռացնելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով ընդդիմության համախմբման ու նրա քաղաքական բևեռի կայացման համար:

Ընդդիմադիր ուժերի և քաղհասարակության համախմբումը հնարավոր է նախագծի վերաբերյալ վարչախմբին ներկայացված հինգ պահանջների ընդունումը պարտադրելու նպատակի շուրջ՝ դրանք դիտելով որպես մեկ ամբողջություն և բացառելով զիջումները այդ պահանջներից որևէ մեկի մասով:

Ուստի «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն ակնկալում է ընդդիմադիր ուժերի ու քաղհասարակության գործնական և ակտիվ մասնակցությունը ժողովրդին մոբիլիզացնելու և հանրահավաքային շարժման ու քաղաքացիական անհնազանդության քայլերի միջոցով նրա կամքը վարչախմբին պարտադրելու ծրագրի մշակման և իրականացման գործում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031