Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավիճակից դուրս գալու որեւէ ծրագիր ՌԴ ղեկավարությունը իրականում չունի»

Մարտ 30,2016 16:00

«Ոչ մի դրական տեղաշարժ չկա, եւ դժվար էլ թե մենք կարողանանք սպասել ապագայում: Եվրասիական տնտեսական միություն հիմնած Ռուսաստանի տնտեսությունը գտնվում է խորը ճգնաժամի մեջ, եւ ընթացիկ իրադարձությունները ցույց են տալիս, որ իրավիճակից դուրս գալու որեւէ ծրագիր Ռուսաստանի ղեկավարությունը իրականում չունի: Ռուսական տնտեսությունը ամբողջապես եւ հիմնովին կախված է նավթի գնից, եւ կոռումպացված ու ոչ պրոֆեսիոնալ ղեկավարության ավտորիտար քաղաքականությունը բերում է նրան, որ ոչ ազատ ձեռնարկատիրություն, ոչ էլ զարգացած արտադրություն Ռուսաստանում պարզապես չկա»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ռուս հրապարակախոս Քսենյա Կիրիլովան` խոսելով Հայաստանի քաղաքական իշխանության մեկ գիշերում կայացրած որոշման՝ Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի կնքումը չեղարկելու եւ ռուսական ինտեգրացիոն նախագծերին միանալու մասին:

«Հայաստանի եւ Մաքսային միության այլ երկրների համար այս իրավիճակը կարող է ունենալ ոչ միայն ֆինանսական խնդիրներ, այլ նաեւ հավանականություն, որ չունենալով տնտեսական հնարավորություններ իր միությունում ընդգրկված երկրներին տնտեսապես ապահովելու համար՝ Ռուսաստանը կսկսի ինտենսիվորեն օգտագործել այլ լծակներ: Մոսկվայի վարքագծի ամենավախենալու օրինակը կարող ենք տեսնել՝ հետեւելով Ուկրաինայում տեղի ունեցածին»,- հավելեց Քսենյա Կիրիլովան:

 
Կարդացեք

 

«Առավոտ» օրաթերթ
29.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031