Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«1990թ. խորհրդարանը ՀՀՇ-ական չի եղել»

Մարտ 30,2016 16:30

Ի պատասխան ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի այն դիտարկմանը, թե ՀՀՇ-ի իշխանության տարիների խորհրդարանում անվանի գիտնականներ կային՝ ի տարբերություն այսօրվա խորհրդարանի, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ասել էր, որ չի հիշում որեւէ ականավոր գիտնականի ՀՀՇ-ական խորհրդարանում: «Առավոտի» հետ զրույցում արձագանքելով այս թեմային՝ անվանի լեզվաբան, Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր Ռաֆայել Իշխանյանի որդին՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը, նշեց, որ նախ պետք է հասկանալ, թե ՀՀՇ-ի ժամանակվա խորհրդարան ասելով՝ ինչ նկատի ունեն, որովհետեւ այդ դեպքում կարող են երկու խորհրդարան նկատի ունենալ՝ մեկը 1990 թվականին ձեւավորվածը, մյուսը՝ 95-ից հետո:

«Եթե խոսքը վերաբերում է 90թ. ձեւավորված խորհրդարանին, չեմ կարծում, թե այն ՀՀՇ-ական խորհրդարան էր, որովհետեւ այդ ժամանակ ոգեւորության, հույսերի, նպատակների տարիներ էին, խորհրդարանն էլ ձեւավորվեց այնպիսի սկզբունքներով, որ պատգամավոր դարձան հանրության տարբեր շերտերի ազդեցիկ ներկայացուցիչներ: Նրանց թվում գիտնականներ կային, ինչպես՝ Ռաֆայել Իշխանյանը, Ռաֆայել Ղազարյանը, Հրաչիկ Սիմոնյանը, արվեստագետներ, ինչպես՝ Սարգիս Մուրադյանն էր, գրողներ՝ ինչպես Հրանտ Մաթեւոսյանը, Վարդգես Պետրոսյանը եւ այլն: Դա համարել ՀՀՇ-ական խորհրդարան, մի փոքր վիճելի է…»,- ասաց պարոն Իշխանյանը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք

 

«Առավոտ» օրաթերթ
29.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031