Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սննդաբան. «Պահքից հետո սննդակարգում պետք է ավելացնել կենդանական սպիտակուցների քանակը»

Մարտ 30,2016 11:30

Մեծ պահքը ավարտվել է, եւ մարդիկ կարող են ուտել այն ամենը, ինչ նախընտրում են: Կան այնպիսի մարդիկ, որոնք պահքը զուտ դիետիկ հիմունքներով են պահել եւ վերադառնալով բնականոն սնվելուն` մոռանում են ճիշտ, կանոնավոր չափաբաժնի մասին:
Սննդաբան, էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը մեզ հետ զրույցում ասաց, որ, քանի որ բավականաչափ երկար ժամանակ է, երբ մարդ հրաժարվում է իր սիրած ուտելիքներից եւ շատերի մոտ կարող է շատակերություն լինել` միանգամից շատ ուտելով օրգանիզմում կարող է առաջանալ խնդիրներ:

«Իհարկե, ամեն դեպքում ցանկալի չէ, պետք է պահպանել չափաբաժինների փոքրիկ քանակությունը` սնվել փոքր չափաբաժնով: Եթե առողջ է մարդը, ապա քիչ-քիչ ամեն ինչ կարող է ուտել»,- նշեց մասնագետը:

Նրա խոսքերով` նախ այն, որ միշտ պետք է սնվել առողջ եւ պետք է հրաժարվել այն մթերքներից, որոնք ակնհայտորեն վնասակար են, օրինակ՝ կերակուրը չպետք է լինի չափազանց աղի, ճարպոտ եւ չպետք է պարունակի շատ պարզ ածխաջրեր:
«Պետք է սնվել հավասարակշռված, որը ոչ միայն քաշի հետ խնդիրները կարգավորելու համար է կարեւոր, այլ բազմաթիվ ուրիշ խնդիրների` սրտանոթային, ստամոքսաղիքային համակարգի, լյարդ-լեղապարկի: Բազմաթիվ խնդիրների լուծման համար պարտադիր է հաճախակի, փոքր չափաբաժնով սնվելը»,- ասաց սննդաբանը:

snund-pahqic-heto8-2

Ըստ նրա` կերակուրը պետք է պարունակի անհրաժեշտ քանակության ե՛ւ սպիտակուցներ, ե՛ւ ճարպեր, ե՛ւ ածխաջրատներ:

Շատերը սնվելիս չեն պահում ուտելիքի համատեղումը, որը, ըստ Հասմիկ Աբովյանի, շատ կարեւոր է. «Կան մթերքներ, որոնք չարժե իրար հետ զուգակցել մի շարք պատճառներով, օրինակ` քաշի ավելացումը: Չարժե իրար հետ զուգակցել նաեւ ածխաջրեր եւ ճարպեր պարունակող մթերքները»:

Եթե մթերքները թարմ են եւ ինքնին չեն պարունակում թունավոր նյութեր, այդպիսի մթերքների զուգակցումը, ըստ բժշկուհու, ոչ մի վնաս չի կարող հասցնել օրգանիզմին:
Սննդաբանը խորհուրդ է տալիս նաեւ, որ ճարպերը եւ ածխաջրատները, մանավանդ, պարզ ածխաջրատները` քաղցրավենիքը, հրուշակեղենը, չարժե զուգակցել ճարպոտ կերակուրների հետ:

snund-pahqic-heto8-3

«Մենք կերակուրից ստանում ենք անհրաժեշտ քանակության վիտամիններ եւ միկրոտարրեր, եւ կերակուրը ունի պլաստիկ ու էներգետիկ նշանակություն: Շատ անգամ որոշ մթերքների զուգակցումից խանգարվում է այդ մթերքներից ստանալիք միկրոտարրերը. օրինակ՝ մսամթերքը եւ կաթնամթերքը իրար հետ կիրառելիս խանգարվում է երկաթի ներծծումը մեր օրգանիզմ եւ երկարատեւ օգտագործումը կարող է բերել անեմիայի: Այսինքն, այն մթերքները, որոնք պարունակում են երկաթ, չի կարելի զուգակցել կալցիում պարունակող մթերքների հետ, քանի որ կալցիումը խանգարում է երկաթի յուրացմանը»,- ասաց սննդաբանը:

Փոխարենը՝ մասնագետը խորհուրդ տվեց օգտագործել ավելի կենդանի, բնական, թարմ, առողջ սնունդ` ածխաջրերի, ճարպերի մեծ քանակով մթերքները:
«Հայտնի է, որ մշակված միսը վնասակար կերակուր է` կոնցերոգեն է եւ բերում է հիվանդության, բոլոր պատրաստի մսամթերքները, որոնք կարելի է գնել, կտրել եւ համտեսել, այսինքն՝ երշիկեղենը, վնասակար է օրգանիզմին»,- ասաց Հասմիկ Աբովյանը:
Նրա խոսքերով` միսը օգտակար է միայն խաշած, շոգեխաշած տարբերակով, իսկ մթերքները` դիետիկ եղանակով պատրաստված:

snund-pahqic-heto8-4

Պահքի շրջանում մարդու օրգանիզմը, ըստ սննդաբանի, զրկվում է անհրաժեշտ քանակի կենդանական սպիտակուցից, ինչը կարող է բերել անեմիայի. «Պարզապես պահքի շրջանը այդքան երկար չէ, որպեսզի առողջ մարդը հասցնի այս ընթացքում ձեռք բերել անեմիա»:
Բայց բոլոր այն մարդիկ, որոնք ընդհանրապես հրաժարվում են կենդանական սպիտակուցից եւ դառնում են բուսակերներ, նրանց մոտ, ըստ մասնագետի, նկատվում է անեմիա եւ նրանք գոնե պետք է հաբերի տեսքով ընդունեն կենդանական սպիտակուց:
«Պահքից հետո սննդակարգում պետք է ավելացնել կենդանական սպիտակուցների քանակը: Պետք է սնվել բնական մսամթերքով` կարմիր միս, որը շատ լավ բարձրացնում է արյան հեմոգլոբինը, սակայն այստեղ էլ պետք է զգույշ լինել եւ շաբաթական 2 անգամից ավելի օգտագործումը ցանկալի չէ, քանի որ հայտնաբերել են կոնցերոգեն էֆեկտ: Կարմիր միսը չարաշահելու դեպքում բերում է աղիների` հաստ աղիների կանցերին` քաղցկեղի»,- նշեց մասնագետը` ավելացնելով, որ անհրաժեշտ է չմոռանալ, որ միսը օգտագործելուց առաջ պետք է լավ մշակում անցնի:

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
29.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031