Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի իրավապահները բացել են ահաբեկչի iPhone-ը առանց Apple-ի օգնության. «Ամերիկայի ձայն»

Մարտ 29,2016 23:45

APPLE ընկերության եւ Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական վեճն ավարտված է: ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ վեճի առարկա հանդիսացող Սան Բերնարդինոյի ահաբեկչի արգելափակված հեռախոսից հաջողվել է ստանալ բոլոր տեղեկությունները, եւ իրավապահներին այլեւս անհրաժեշտ չէ APPLE-ի օգնությունը՝ հեռախոսի պաշտպանվածությունը շրջանցելու համար: Քաղաքացիներին այդ հանգուցալուծումը կարծես թե չէր զարմացրել:

«Չգիտեմ, նրանց ինչի՞ն էր պետք APPLE-ի օգնությունը: Կառավարությունն, ինչպես գիտենք, կարող է ցանկացած տեղեկություն ձեռք բերել», – ասում է Լիզա Ալեքզանդերը:

Իր հայտարարության մեջ APPLE ընկերությունը նշել է, որ «ի սկզբանե այդ վեճը չպետք է նույնիսկ տեղի ունենար, քանի որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի պահանջը մեր համոզմամբ սխալ եւ վտանգավոր էր»: Միեւնույն ժամանակ, բաց է մնում ավելի մեծ հարց, որը վերաբերում է քաղաքացիների անձնական տեղեկությունների հասանելիությանը իրավապահ մարմինների համար:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ամերիկայի ձայն»-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031