«Չեմ ուզում անուններ տալ, բայց մարդիկ կան, որ սոցիալական ցանցերում ցավակցական խոսքեր են գրել Գեղամ Գրիգորյանի մահվանից հետո, մինչդեռ իրենք իրենց արածը ազնիվ չէ … Եթե դուք այդքան ակտիվորեն պայքարում էիք Գեղամ Միհրանիչի դեմ, հիմա պետք չէ ցույց տալ, թե իբր սգում եք: Ցավում եմ, որ ոմանց գործունեությունն ավելի կարճացրեց մաեստրոյի կյանքը»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Իսկ թե ում էր Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, լուսահոգի Գեղամ Գրիգորյանն իրեն փոխարինող տեսնում, կարդացեք «Առավոտի» վաղվա՝ մարտի 30-ի համարում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ