Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն որոշում կայացնելու իր իրավունքը տալիս է Վլադիմիր Գասպարյանին

Մարտ 29,2016 21:55

ՀՀ կառավարությունը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին է փոխանցում որոշում կայացնելու իրավունքը:

Մարտի 31-ի կառավարության նիստի օրակարգում է ընդգրկված մի նախագիծ, որով առաջարկվում է կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմը եւ աշխատակարգը սահմանելու մասին» թիվ 1672-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի աշխատակարգի 5-րդ կետում «քննարկվում են ոստիկանության եւ հաստատվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից» բառերը փոխարինել «քննարկվում են ոստիկանությունում եւ հաստատվում ոստիկանության պետի հրամանով» բառերով: Այս որոշման նախագծի տակ նշված է ՀՀ վարչապետի անուն ազգանունը՝ Հովիկ Աբրահամյան:

Այսինքն` կառավարությունը որոշում է ոստիկանապետին հանձնել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմը եւ աշխատակարգը սահմանելու որոշման իրավունքը, որը նախկինում ՀՀ կառավարությանն էր վերապահված:

Նախագծի հիմնավորման մեջ գրված է, որ նշված հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նաեւ 5 հասարակական միավորումների ներկայացուցիչներ: Հասարակական միավորումներից ստացված թեկնածությունները քննարկվում են ոստիկանության եւ հաստատվում կառավարության կողմից: Յուրաքանչյուր տարի, սկսած 2013 թվականից, ոստիկանության կողմից սահմանված կարգով ընտրված հասարակական միավորումների 5 ներկայացուցիչների թեկնածությունները ներկայացվել են ՀՀ կառավարության աշխատակազմ՝ կառավարության հաստատմանը: Կառավարության աշխատակազմը, ինչպես գրված է նախագծում, գործնականում որեւէ գործողություն չկատարելով՝ ընտրված թեկնածուների ցանկը՝ կառավարության որոշման նախագծի տեսքով ներկայացնում է ՀՀ կառավարության նիստում քննարկման: Եւ հիմա, այս նախագծով առաջարկվում է հասարակական միավորումների ներկայացուցիչների թեկնածությունները հաստատելու իրավասությունը կառավարության փոխարեն վերապահել Վլադիմիր Գասպարյանին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031