Լրահոս
Օրվա լրահոսը

Զատիկյանի սպանության գործով դռնփակ կարգով երկու վկա հարցաքննվեց

Մարտ 29,2016 21:33

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դռնփակ պայմաններում այս վարչական շրջանի նախկին ղեկավարի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության գործով հարցաքննվել է երկու վկա:

Այս վկաների նկատմամբ դեռ նախաքննության ժամանակ ՀՀ քրեական դատավարության համապատասխան հոդվածների կարգով որոշվել էր պաշտպանության հատուկ միջոցներ կիրառել:

Վկաները, Aravot.am-ի տեղեկություններով, պնդել են իրենց նախաքննական ցուցմունքները:

Իսկ ըստ նախաքննական ցուցմունքի, վկաներից մեկը դեռ 2006  թվականից ծանոթ է եղել Արսեն Առուշանյանի՝ սպանության պատվերը կատարողի հետ ու մի քանի անգամ Արսենի հետ հանդիպել:

Մյուս վկայի նախաքննական ցուցմունքի համաձայն, Արսենն իրեն անձամբ է ասել, որ սպանել է Սեդրակ Զատիկյանին:

Հիշեցնենք, որ քրեական գործի շրջանակներում Նարեկ Խաչատրյանը մեղադրվում է Ստեփան Հակոբյանի հետ համաձայնության գալու ու նախկինում ունեցած վեճի պատճառով եւ վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելու ու նրան դրդելով Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031