Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւազգեստ մայրերը դիմելու են Վճռաբեկ դատարան

Մարտ 29,2016 20:00

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց զոհված զինծառայողներ Արթուր Ղազարյանի եւ Վալերի Մուրադյանի մայրերի՝ Իրինա Ղազարյանի ու Նանա Մուրադյանի բողոքն ընդդեմ ոստիկանների:

«Բողոքում էինք Ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ` գտնելով, որ դատարանը խախտել է հավաքների ազատության եւ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների կիրառման ստանդարտները, որոնք ամրագրված են մեր` պետական օրենսդրությամբ եւ միջազգային չափանիշներով, քանի որ դատարանը հիմնվել է բացառապես նախաքննության մարմնի ներկայացրած փաստերի վրա` անտեսելով մեր կողմից ներկայացրած փաստերն ու ապացույցները»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Նանա Մուրադյանի եւ Իրինա Ղազարյանի փաստաբանը` Հայկուհի Հարությունյանը:

Նրա փոխանցմամբ` դատարանը գտել է, որ ոստիկաններն  իրավաչափ են գործել` կանանց հեռացնելով նախագահական նստավայրի դիմացից:

Փաստաբանը նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում դիմելու են Վճռաբեկ դատարան:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031