Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված զինվոր Արթուր Ղազարյանի մայրը հիվանդանոցում է

Մարտ 29,2016 18:55

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր բանակում զոհված զինծառայողներ Արթուր Ղազարյանի եւ Վալերի Մուրադյանի մայրերի՝ Իրինա Ղազարյանի ու Նանա Մուրադյանի բողոքն ընդդեմ ոստիկանների:

2015թ. մայիսի 13-ին ոստիկանները բռնություն կիրառելով` հեռացրել էին նախագահականի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Իրինա Ղազարյանին եւ Նանա Մուրադյանին: Մայրերն էլ դիմել էին դատարան` պահանջելով անաչառ քննել ոստիկանների գործողությունները:

Այսօր էլ մայրերի բողոքը մերժեց նաեւ Վերաքննիչ դատարանը: Իրինա Ղազարյան, ի դեպ, դատական նիստին ներկայանալ չէր կարողացել, այնուամենայնիվ տեղեկացել է, որ դատավորը «ոչ մի խնդիր չի տեսնում». «Նանա Մուրադյանն ասել է` տեսանյութում պարզ երեւում է, որ ոստիկանները քաշքշել են մեզ, անդամ Նանայի կուրծքն են սեղմել, ինչի հետեւանքով նա էլ ցավեր ունի: Իսկ իրենց համար այս ամենը մեկ է: Հերիք չի` մեր երեխաների կյանքն են խլում, մի բան էլ նման բան են ասում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց դատարանի որոշումից դժգոհ կինը:

Տիկին Ղազարյանը հայտնեց, որ գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում. «Երբ ոստիկանները ձախ ձեռքիցս քաշեցին, նյարդի բորբոքում սկսվեց, ցավը չի թողնում: 10 օր է` հիվանդանոցում եմ: Սեղմել են երակիս, կենտրոնական նյարդի բորբոքում է սկսվել: Ձեռքս ամբողջությամբ թուլացել է: Էլ մերսումներ, «տոկեր»… որ «պրիստուպ» է սկսվում, սպանում է…: Պարբերաբար հիվանդանոց եմ պառկում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031