Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Կարիք չկա նման հրավեր ուղարկելու, դրա համար գոյություն ունի հեռախոս». Լյուդմիլա Սարգսյանը՝ ՀԱԿ-ին

Մարտ 29,2016 18:40

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր հրավիրած ասուլիսում խոսելով «4+4+4» ձեւաչափով Ընտրական օրենսգրքի քննարկումների մասին, առաջարկել էր ՀԱԿ խմբակցության պատգամավորներին, որ մասնակցեն իրենց խմբակցությունից պատվիրակի ընտրման քննարկմանը եւ իրենց տեսակետը ներկայացնեն: Նրա խոսքերով՝ «7 պատգամավորից 6-ը, ըստ էության, միացել են միասնական պլատֆորմին՝ այդ 5 պահանջներին: Լյուդմիլա Սարգսյանի դիրքորոշումը չգիտենք, որեւէ կերպ չի արտահայտվում, մնացած 6-ի տեսակետը գիտենք»:

Aravot.am-ի հետ զրույցում Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Ես էլ եմ կողմ արտահայտվել պահանջներին, հետեւաբար Լեւոն Զուրաբյանը կամ լավ չի հետեւում դեպքերի զարգացումներին, կամ ուղղակի փորձում է խեղաթյուրել: Թող ինքը չփորձի դա վերագրել խմբակցությանը: Դա մեր առանձին կուսակցության կարծիքն է եւ որեւէ կապ չունի խմբակցության որոշումների հետ: Թող բարի լիներ այսուհետեւ չնույնացնել, որովհետեւ խմբակցության այն անդամները, ովքեր այսօր իրենց հետ շփման մեջ չեն, դա իրենց վաստակն է, որ չենք շփվում: Հետեւաբար, նրանք մեր կարծիքը չպետք է նույնացնեն իրենց հետ, որովհետեւ մենք դրա հետ համակարծիք լինելով՝ առանձին ներկայացրել ենք այլ պահանջներ եւս, որը հրապարակել ենք: Հետեւաբար, իրենց ձեւաչափի մեջ մենք չենք տեղավորվում, իրենք 5 պահանջ են ներկայացնում, մենք՝ 11»:

Ինչ վերաբերում է 4+4+4» ձեւաչափով քննարկման համար պատվիրակի ընտրության հրավերին, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Կարիք չկա նման հրավեր ուղարկելու: Դրա համար գոյություն ունի հեռախոս, որով կարելի է զանգել, կարծիք իմանալ ու հրավիրել: Իսկ եթե պատվիրակ ընտրվեմ ես, ի՞նչ կերպով են վերաբերվելու դրան ՀԱԿ կուսակցությունում: Իրենք արդեն ունեն իրենց ներքին որոշումը, թե ով պիտի մասնակցի այդ ձեւաչափին եւ ձեւական բաների հետեւից էլ չեմ ցանկանում ընկնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031