Լրահոս
Օրվա լրահոսը

Երուսաղեմի հայկական և ռուսական սրբավայրերը՝ մեկ ցուցահանդեսում

Մարտ 29,2016 18:22

Երուսաղեմի հայկական և ռուսական սրբավայրերը ներկայացնող 60-ից ավելի եզակի լուսանկարներ Սանկտ Պետերբուրգի Կրոնների պատմության պետական թանգարանից բերվել են Հայաստան:

19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայտնի լուսանկարիչներ Ֆ. Բոնֆիսի, Բ. Գենտշելի, Ի. Բարշչևսկու և այլոց կողմից նկարված լուսանկարներն այսօրվանից մինչև մայիսի 5-ը կցուցադրվեն ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության թանգարան-ինստիտուտում:

2016-03-29-15.25 2016-03-29-15.26 2016-03-29-15.33 2016-03-29-15.3122

«Երուսաղեմի ռուսական և հայկական սրբավայրերը» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են, օրինակ, Ջաֆֆայի դարպասները, Սուրբ Հակոբյանց մայր տաճարը, Սիոնյան դարպասները, Եղիզաբեթյան վանատունը, Սուրբ Ալեքսանդր Նևսկու եկեղեցին և այլն:

Լրագրողների հետ ճեպազրույցում Սանկտ Պետերբուրգի Կրոնների պատմության պետական թանգարանի ավագ գիտաշխատող Ելենա Նիկոլաևնան նկատեց, որ ներկայացված լուսանկարները հնարավորություն են տալիս համեմատելու 19-րդ դարավերջի, 20-րդ դարասկզբի և այսօրվա սրբավայրերը: Ցուցահանդեսում կան նաև լուսանկարներ, որոնցում պատկերված հուշարձանները չեն պահպանվել:

«Լուսանկարներն առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանում: Դրանցից շատերը նույնիսկ Ռուսաստանում չեն ներկայացվել: Երուսաղեմի ճարտարապետական հուշարձանները, հայկական և ռուսական տաճարների գեղարվեստական հարդարանքը ներկայացնող այս ցուցահանդեսը հնարավորություն է տալիս յուրահատուկ վիրտուալ ճանապարհորդություն կատարել Երուսաղեմի սրբավայրերով»,- նշեց ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031