Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը հայտնաբերեց և վնասազերծեց առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող կասկածյալին

Մարտ 29,2016 17:55

Մարտի 27-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները Երևանի Աբովյան 25 հասցեում գործող «Փարիզյան սուրճ» սրճարանում հայտնաբերել և ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել Երևանի Համբարձումյան փողոցի բնակիչ, 1974 թ. ծնված Էդուարդ Թորոսյանին, ով 2013 թ. դեկտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի երկրորդ մասի 7-րդ կետի (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանության փորձ) և 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով և որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) հատկանիշներով:

Էդուարդ Թորոսյանը տեղափոխել է ՀՀ ԱՆ ՙՆուբարաշեն՚ քրեակատարողական հիմնարկ:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031