Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությանը պատկանող» ոստիկանության փոխարեն ընտրական հանձնաժողովը դիտորդին կհանի տեղամասից

Մարտ 29,2016 17:43

«Ես ուզում եմ հասկանալ, թե մինչ օրս քանի նախադեպ է եղել, որ դիտորդը խանգարել է եւ ինչ դրդապատճառներ կան, որ այդ դրույթն առաջ է քաշվել։ Ես նախադեպերի մասին չեմ լսել։ Հաճախ խոսվում է այն մասին, որ ընդդիմությունը չի կարողանում բոլոր տեղերում մարդկանց ապահովել։ Այդ պատճառով մեր կուսակցությունը հիմա զբաղված է 6.000 վստահված անձի ներգրավելով, որպեսզի կարողանա ընտրատեղամասերում մարդ ապահովել»,- այս մասին «Հայելի» ակումբում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը։

Ըստ նրա՝ որոշ «ընդդիմադիր կոչվող» կուսակցություններն իրենց տեղերը վաճառում կամ փոխանցում են այլ կուսակցությունների. «Ստացվում է, որ շատ հանգիստ կարելի է ընտրատեղամասերում վստահված անձին ուղղակի չեզոքացնել։ Ինչո՞վ էր վատն օրենքի նախորդ տարբերակը, որում ասվում էր, որ վստահված անձին միայն ոստիկանությունը կարող էր դուրս բերել բերման ենթարկելով ու քրեական գործ հարուցելով»։

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ նշեց, որ երբ վստահված անձը խախտում է անում, ինչ-որ միջոցով պետք է պայքարել դրա դեմ. «Դուք կարծո՞ւմ եք, որ մարդը կարող է հանգիստ նստի, խախտում չանի ու 2/3-ը, որի մեջ ընդգրկվում են նաեւ ընդդիմադիր թեւեր, կարող են որոշում կայացնել եւ վստահված անձին հեռացնել»։

Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, թե խոսվում է այն մասին, որ ոստիկանությունն իշխանական է, իշխանության լծակն է. «Հիմա մենք ոստիկանությանը թույլ չենք տալիս, ասում ենք, որ թող հանձնաժողովը որոշի։ Ոստիկանությունը մերն ա։ Մենք կասեինք ոստիկանը բան կսարքեր գլխին, կհաներ։ Հիմա քաղաքական ուժերի ներկայացուցիչները կորոշեն։ Ո՞րն է տարբերությունը»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

 

Լուսանկարը`-PHOTOLUR-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031