Լրահոս
Օրվա լրահոսը

Սոս Գիմիշյան. «Թուրքիան ԱՄՆ-ի հետ համաձայնեցված է գործում»

Մարտ 29,2016 16:48

«Թուրքիան լավ էլ կատարում է իր դերը։ Միացյալ նահանգներին ձեռնտու է, որ Եվրոպան չհզորանա տնտեսապես եւ այլ խնդիրներով թուլանա։ Դա մեծ խնդիր է ԱՄՆ-ի համար, այնպես որ Թուրքիան եւ Սիրիայի հարցում եւ փախստականների հետ կապված հարցում, կարծում եմ, ԱՄՆ-ի հետ համաձայնեցված է գործում»,- «Հայելի» ակումբում այս կարծիքը հայտնեց Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը։

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն վաղուց ցանկանում է վերականգնել Քուրդիստանը եւ դա շատ վտանգավոր է Թուրքիայի համար. «Այդ պատճառով Թուրքիան այսօր առավելագույնս փորձում է ծառայություններ մատուցել ԱՄՆ-ին, որպեսզի վերջինս այդ հարցից հետ կանգնի։ ՆԱՏՕ-ի դրդմամբ այդ ինքնաթիռը խփվեց ու Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները սրվեցին։ Ռուսները Թուրքիայի նկատմամբ վստահություն բացարձակապես չունեն։ Դա լավ է, որովհետեւ երբ մեր թշնամու հետ մեր գործընկերը լավ հարաբերություններ է ունենում, մենք մեր շահերը չենք կարողանում լավագույնս ապահովել»։

Մյուս կողմից, Սոս Գիմիշյանի կարծիքով, Ռուսաստանը սկսել է քրդերին օգնել. «Հիմա Հայաստանը պետք է լավագույնս հասկանա, թե արդյոք Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ցանկանում են Քուրդիստանը վերստեղծել։ Եթե այո, ապա մենք պետք է ակտիվ ներգրավվածություն ունենանք այդ հարցում. դիվանագիտական, քաղաքական եւ, եթե հարմար պահ լինի, ոչ անուղղակի ռազմական մասնակցություն կարող ենք ունենալ։ Ոչ թե Թուրքիայի դեմ, այլ Սիրիայում կարող է միասնաբար խնդիր լուծվել»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031