Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Բադեյան. «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառության դեմ պետք է պայքարել»

Մարտ 29,2016 16:41
manvel badeyan

«Ռուսաստանն ու Թուրքիան տարածաշրջանում ժամանակ առ ժամանակ ախոյան դերակատարներ են դառնում։ Իրենց ազդեցությունը ժամանակ առ ժամանակ փոխադարձ փոփոխական հաջողությամբ փորձում են ամրապնդել։ Այդ դեպքում անխուսափելի են հակամարտությունները։ 35 ռուս-թուրքական պատերազմ է եղել վերջին 3 դարերի ընթացքում»,- «Հայելի» ակումբում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը։

Ըստ նրա՝ երկու երկրների համագործակցության բոլոր փորձերը տապալվում են, քանի որ արմատական անհամատեղելիություն կա նրանց միջեւ. «Մենթալիտետի, կրոնական, արժեքների անհամատեղելիություն կա։ Այս տարածաշրջանի էթնիկական կազմը բերում է բախումների։Պետք է անարդյունավետ համարել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հակասությունները վերացնելու պայմանավորվածությունները»։

Մանվել Բադեյանն ասաց, որ Եվրոպան այժմ փորձում է Թուրքիային ընդգրկել. «Իմ խորը համոզմամբ, սա բերելու է աղետի։ Նույն մոտեցմամբ, մենք ենք ժամանակին վերաբերվել թուրքերին, երբ քոչվոր-թուրքերին հնարավորություն ենք տվել մեր տարածքում ոչխար արածեցնել եւ այլն։ Ի վերջո, դրա պտուղները քաղեցինք»։

Նա նշեց, որ որոշ տվյալներով, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը հասնում է մոտավորապես 300 միլիոն դոլարի, չհաշված թաքնված ապրանքների առեւտուրը. «Մենք դրա դեմ վաղուց պետք է պայքարեինք, քանի որ մեզ պաշտոնապես թշնամի հայտարարած պետության հետ առեւտուր ենք անում։ Հանուն ինչի՞։ Հանուն նրանց տնտեսության զարգացմա՞ն, թե՞ նրանց ապրանքներն անփոխարինելի են։ Ես կողմ եմ Թուրքիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031