Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես դիմել կուտակային հաշվում առկա միջոցները ստանալու համար

Մարտ 29,2016 15:19

Սահմանվել է կուտակային բաղադրիչի մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու իրավունք տվող հիվանդություններով հիվանդանալու դեպքում առողջապահության նախարարության կողմից համապատասխան եզրակացության տրամադրման կարգը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և առողջապահության նախարարի համատեղ հրամանով սահմանված կարգը նախատեսում է, որ կուտակային բաղադրիչի մասնակիցը, կառավարության կողմից սահմանված հիվանդություններով հիվանդանալու դեպքում, առողջապահության նախարարություն պետք է ներկայացնի իր կենսաթոշակային հաշվում առկա գումարը ամբողջությամբ ստանալու պահանջ:

Պահանջին կից` մասնակիցը ներկայացնում է իր անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, քաղվածք հիվանդության պատմագրից և այլ բժշկական փաստաթղթեր (առկայության դեպքում), քաղվածք ամբուլատոր բժշկական քարտից:

Դիմումի քննությամբ զբաղվում է հատուկ ստեղծված հանձնաժողովը, որի կազմում ներկայացված են երկու նախարարությունները` համապատասխան մասնագետներով: Հանձնաժողովի կողմից դիմումի և ներկայացված մյուս փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո, հանձնաժողովը առողջապահության նախարարին է ներկայացնում դիմումի բավարարման կամ մերժման վերաբերյալ եզրակացության նախագիծ:

Մասնակցի դիմումը կարող է մերժվել այն դեպքում, եթե ներկայացված փաստաթղթերում առկա են սխալներ և սահմանված ժամկետում չեն շտկվում, կամ` եթե մասնակցի հիվանդությունը ընդգրկված չէ կառավարության կողմից սահմանված` կենսաթոշակային միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների ցանկում:

Եզրակացությունը տրամադրվում է առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում:

Լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել «114 թեժ գիծ» շուրջօրյա ծառայությանը:

 

ԿՀԻԿ հիմնադրամ

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031