Անցյալ շաբաթ Բրյուսելում, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին զուգահեռ, ընթանում էր նաեւ կանանց ֆորումը: Ֆորումին Հայաստանից մասնակցում էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն ասաց, որ թեեւ դա կանանց ֆորում էր, բայց բոլոր մասնակիցներն առաջ էին քաշել ուկրաինացի Սավչենկոյի բանտարկության եւ նրա իրավունքների հարցը: Շուշան Պետրոսյանը միակն է եղել, որը բարձրաձայնել է չճանաչված տարածքներում, մասնավորաբար, Արցախում ապրող կանանց իրավունքների հարցը:
Այժմ, Շուշան Պետրոսյանը մեկնել է Մոսկվա`մասնակցելու բարեգործական համերգի` զինվորական հենակետերում կահավորում իրականացնելու համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ